Ֆորմատը լավն էր …դեռ որոշում չունեն…Երևանում աղբահանության հարցը ճգնաժամային է. Սոնա Աղեկյան

Ֆորմատը լավն էր, ցավոք, վերածեցին շոուի՝ կազմակերպված շոումենի ու նախկին լրագրողի միջև: Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «Իմ աղբը» թեմայով ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային քննարկմանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Նրա կարծիքով՝ այս խնդիրները վաղուց պետք է քննարկված լինեին, իսկ հիմա պետք է լուծումներ ունենային:

«Մենք արձանագրում ենք, որ մեր թիմը հստակ պարտավորեցրել է, ստիպել է, որպեսզի ՀՀ իշխանություն հանդիսացող վարչապետն իր կողմից մեզ պարտադրված քաղաքապետի լիազորություններով հետաքրքրվի, ինչպես նա հետաքրքրվի Երևան քաղաքի ամենահրատապ խնդիրներ մեջ առաջնային համարվող աղբահանությամբ: Աղբահանությունը Երևանում ճգնաժամային է: Ինչպես հասկացա այդ շոու-ծրագրից, նրանք դեռևս հստակ որոշումներ չունեն: Կրթությունից կտրում ենք, տալիս ենք աղբահանությանը, բայց հստակ ծրագիր չունենք»,- ասաց նա:

Սոնա Աղեկյանը կրկին արձանագրեց, որ Երևանի քաղաքապետն ու ավագանին ձախողել են իրենց ամբողջ գործունեությունը: Նա նաև շեշտեց, որ ոտնահարվում են իր և թիմակիցների իրավունքները, քանի որ քաղաքական գործող իշխանությունը վախի ու սարսափի մեջ է:

«Հարգարժան վարչապետ, ակցիաները եղել են ոչ քաղաքական: Քաղաքական բնույթ դրանց տվել եք դուք ձեր շոուի միջոցով»,- ընդգծեց Աղեկյանը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика