Ստամոքսի խոցը բավականին տարածված հիվանդություն է, որոնք են հիմնական ախտանշանները, առաջացման պատճառներն ու կանխարգելման միջոցները

Ստամոքսի խոցը բավականին տարածված հիվանդություն է, որից տառապում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Այն դրսևորվում է շատ ցավոտ ախտանշաններով, ուստի մարդիկ հաճախ ուժեղ ազդեցությամբ ցավազրկողներ են ընդունում ցավը մեղմելու համար: Սակայն հարկ է հիշել, որ այս հիվանդությունն անհրաժեշտ է անպայման բուժել, այլապես հետևանքները կարող են շատ լուրջ լինել:

Ստամոքսի խոցի դեպքում ի հայտ եկող հիմնական ախտանշաններն են.

ստամոքսի այրոցը (հատկապես ուտելուց հետո), որովայնի մղկտուն ցավը, որն ի հայտ է գալիս քաղցած լինելու դեպքում կամ ուտելուց մոտ 2 ժամ անց, քաշի կտրուկ կորուստը, կաղանքի գույնի փոփոխությունը (դառնում է սև) և սուր տհաճ հոտը, որովայնի վերին հատվածի սուր ցավը, սրտխառնոցն ու փսխումը, անոթազարկի արագացումը, մաշկի գունատությունը, առատ քրտնարտադրությունը:

Այս հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները կարող են տարբեր լինել: Դրանց շարքին են դասվում.

բակտերիան, որը քայքայում է ստամոքսի պատերը, գաստրիտը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, հաճախակի սթրեսները, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ընդունումը, սխալ սննդակարգը:

Հարկ է հիշել, որ ստամոքսի խոցը լուրջ հիվանդություն է, որը կարող է խիստ վտանգավոր լինել, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել և միջոցներ ձեռնարկել դրա առաջացումից խուսափելու համար: Այս հիվանդության կանխարգելման համար խորհուրդ է տրվում.

հրաժարվել ծխախոտից, հրաժարվել ալկոհոլից կամ հնարավորինս սահմանափակել այն, օգտագործել խիստ հազվադեպ և միայն որակյալ ալկոհոլային ըմպելիքներ, կարգավորել սննդակարգն ու հարստացնել այն օգտակար սննդամթերքով, հանգստացնել նյարդային համակարգն ու խուսափել սթրեսային իրավիճակներից, հաճախակի լվանալ ձեռքերն օճառով (հատկապես ուտելուց առաջ), չօգտվել ուրիշների օգտագործած սպասքից helicobacter pylori-ից խուսափելու համար, խուսափել չափազանց տաք կամ սառը մթերքից կամ ըմպելիքներից, քանի որ դա բացասաբար է ազդում ստամոքսի լորձաթաղանթի վրա, հրաժարվել գազավորված ըմպելիքներից և այլ սննդամթերքից, որը կարող է քայքայել ստամոքսի պատերը:

Ստամոքսի խոցը խիստ վտանգավոր ու տհաճ հիվանդություն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, ուստի առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես հարկավոր է անհապաղ խորհրդակցել թերապևտի և գաստրոէնտերոլոգի հետ, այնուհետև անցնել անհրաժեշտ բուժզննումն ու սկսել բուժումը: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ միայն փորձառու մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել համապատասխան բուժումը:

Նյութի աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика