Միկրոալիքային վառարանի օգտագործման 5 կանոններ որոնք պետք է իմանան տանտիրուհիները

Միկրոալիքային վառարանի վնասակար լինելու մասին բազում առասպելներ կան։ Հետազոտողներն ապացուցել են, որ օգտագործման կանոնները պահպանելու պարագայում այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Սակայն պետք չէ սահմանափակել նրա ֆունկցիաները և այս սարքը օգտագործել միայն սնունդ տաքացնելու համար։

Մրգերի և բանջարեղենի կեղևի հեռացում

Կեղևից հեշտ ազատվելու համար ամենևին էլ հարկավոր չէ միրգը կամ բանջարեղենը դնել եռման ջրի մեջ։ Կարելի է պարզ միջոց օգտագործել։ Նախ՝ հարկավոր է կեղևի վրա խաչաձև կտրվածք անել, այնուհետև մթերքը տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ և ակտիվացնել միջին հզորությունը։ Սպասել 2 րոպե, և երբ մրգերը մի քիչ կսառչեն, հնարավոր կլինի հեշտորեն հեռացնել կեղևը։

Մեծ քանակությամբ ցիտրուսային հյութ ստանալու միջոց

Կիտրոնը, լայմը, նարինջը և գրեյպֆրուտն ավելի հեշտ կքամվեն, եթե նախօրոք մի քիչ տաքացնեք։ Ամբողջական մրգերը հարկավոր է տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ և սպասել 20 վայրկյան։ Արդյունքում նրանք մի քիչ կփափկեն։ Այնուհետև հարկավոր է մրգերը բաժանել 4 մասին և ճզմել։ Պտուղներն ավելի հյութալի կդառնան, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի շատ հյութ քամել։

Տարաների մանրէազերծում

Նախ՝ հարկավոր է լվանալ տարաները, այնուհետև նրանց մեջ մի քիչ ջուր է լցվում։ Տարաները միկրոալիքային վառարանի մեջ պետք է այնպես տեղավորել, որպեսզի նրանք չհպվեն միմյանց։ Տարաները վառարանում թողնել 3 րոպե։ Այս ընթացքում տարաները, ինչպես հարկն է, կմանրէազերծվեն։

Համեմունքների բույրի վերադարձ

Երբ համեմունքները և բույսերը պահպանվում են երկար ժամանակ, ապա նրանք կարող են կորցնել իրենց բույրը։ Թարմությունն ու բույրը վերադաձնելու համար համեմունքները կարելի է մի քիչ տաքացնել միկրոալիքային վառարանի մեջ։ Միկրոալիքային վառարանն ամբողջական հզորությամբ միացնելու պարագայում 10-15 վայրկյանը բավական կլինի։4

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика