17-ամյա Սոֆի Դևոյանը նոր ոճային լուսանկարներ է հրապարակել Եգիպտոսից

Դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանն այս ընթացքում հեռուստատեսային որևէ նախագծում ներգրաված չէ։ Ավելի վաղ նա Tert.am Life-ի հետ զրույցում հայտնել էր, որ հեռուստադիտողներն իրեն որոշ ժամանակ էկրանին չեն տեսնի, քանի որ ինքը մեկնում է արտերկիր սովորելու։

17-ամյա դերասանուհին այս ընթացքում՝ մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը, ընտանիքի հետ հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Սոֆին Ինստագրամում պարբերաբար հրապարակում է հանգստից լուսանկարներ՝ ներկայանալով լողափնյա ոճային կերպարներով։

Հանգստի ընթացքում արված լուսանկարներից մեկը, որտեղ նա տատիկի՝ ավագ Սոֆի Դևոյանի հետ է՝ մակագրել է․ «Այնքան հաճելի է, երբ սերունդների բախում չի լինում այլ հակառակը՝ կա հասկացողություն, ընկերություն և կողքիդ է հարազատ հոգի։ Երջանիկ եմ»։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика