Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար։

Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար։ >ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ Հրազդանի կիրճից «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի աղջիկ։ Պարզվել է, որ նա ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, քանի որ նետվել է Կիևյան կամրջից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկը, բարեբախտաբար, ոչ թե ընկել է ասֆալտին, այլ ճանապարհի հարևանությամբ գտնվող զառիթափին։ Մարդիկ արագ օգնության են հասել ու ահազանգել 1-03։

Ժամանած շտապօգնությունն էլ նրան հասցրել է հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Թե ինչպես են մարդիկ օգնել երիտասարդ աղջկան, կարող եք դիտել տեսանյութում։

Աղբյուր՝armeniasputnik.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика