Պարզ բաղադրատոմս՝ հրաշալի արդյունքով անհետ վերացնում է սալիկի ցանկացած կեղտ.

Ինչպես մաքրել սալիկները: Անհրաժեշտ բաղադրիչները՝ 5 լ ջուր, 1/2 բաժակ կերակի սոդա, 1/3 բաժակ կիտրոնի հյութ, 1/4 բաժակ սպիտակ քացախ:

Պատրաստումը և կիրառումը՝ 1. Ջրով լի տարայի մեջ լցրու սոդան և խառնիր, մինչև ամբողջովին լուծվի: 2. Ավելացրու կիտրոնի հյութը, լավ խառնիր, ավելացրու քացախը: Փրփուր ստացվելուց հետո միջոցը լցրու հեղուկացրի մեջ: 3. Միջոցը ցանիր կեղտոտ հատվածներին: Թող կես ժամ մնա, խոզանակով կամ սպունգով սրբիր: 4. Կեղտն անհետ կվերանա, սալիկը նորի տեսք կունենա:

Այս լուծույթը կարելի է օգտագործել նաև որպես ախտահանող միջոց հատակը լվալու համար: Սալիկները լվալը հաջողության կեսն է, գլխավորը դրանք վերջում չորացնելն է:

Հիշիր՝ սալիկը լվալ սկսում են ներքևից, սրբել՝ վերևից:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика