Լավ քուն ունենալու համար առաջարկում ենք հեշտ եւ հաճելի միջոց

Անկողին մտնելուց մեկ-երկու ժամ առաջ տաք լոգանք կամ ցնցուղ ընդունելը նկատելիորեն կբարելավի քնի որակը։ Այդ մասին են վկայում Տեխասի համալարանի մասնագետների կատարած ուսումնասիրության արդյունքները։

Ուսումնասիրության հեղինակ, բժիշկ Շահաբ Հագոեգը նշում է, որ օրվա ընթացքում մարդու մարմնի ջերմաստիճանը մի քանի անգամ փոխվում է։ Եւ քնելուց մոտավորապես 1-2 ժամ առաջ ջերմաստիճանը 0,3 աստիճանով իջնում է։ Տաք լոգանքը՝ 40-42 աստիճան տաքության ջրով, կարող է նպաստել մարմնի ջերմաստիճանի իջնելուն, ինչն էլ կբերի քնի որակի բարելավմանը։

Գիտնականները 5322 ուսումնասիրություն են դիտարկել՝ քնի եւ ջերմաստիճանի վերաբերյալ, եւ նման եզրահանգման եկել։

Ընդ որում, եթե քնելուց 15 ոպե առաջ լոգանք ընդունեք, նման արդյունք չի լինի, այդ պատճառով, ըստ մասնագետների, անհրաժեշտ է լոգանք ընդունել անկողին մտնելուց 1-2 ժամ առաջ ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика