Ահա այն բաղադրատոմսը, որով պետք է պատրաստել մեր հայերիս ամենասիրած թթու ծիծակը

Ձեզ ենք ներկայացնում շատ համեղ թթու ծիծակ պատրաստելու ամենահեշտ և արագ բաղադրատոմս:

Անհրաժեշտ է ՝

  • ծիծակ, հատիկ պղպեղ, բուրավետ հատիկ պղպեղ
  • սխտոր, սամիթ, դափնու տերև
  • աղ, կիտրոնի աղ

Պատրաստման եղանակը

Լվանալ ծիծակները , ծակծկել կամ կտրել մինչև կեսը:

Մեկլիտրանոց ստերիլացված տարաների մեջ լցնել մի քանի ատամիկ սխտոր, 2-3 դափնու տերև, մի ճյուղ սամիթ, հատիկ պղպեղ:

Ծիծակները դասավորել՝ սեղմելով, քանի որ աղաջուրը լցնելուց հետո նրանք փափկում են, և բավական տեղ է ազատվում: Աղաջուր պատրաստել՝ յուրաքանչյուր 1 լիտր եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ աղ:

Փրփուր առաջանալու դեպքում գդալով վերցնել:

Աղաջուրը լցնել բանկաների մեջ, ամեն մեկլիտրանոց բանկայի մեջ ավելացնել 1 ոչ լիքը թեյի գդալ կիտրոնի աղ (կիտրոնաթթու): Ապա անմիջապես փակել, մի քիչ շուռումուռ տալ, որպեսզի կիտրոնի աղը լուծվի, ապա շարել սեղանին ՝ կափարիչը ներքև:

Ծածկել, հաստ կտորով, թողնել մինչև հաջորդ օրը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика