Ահա թե ինչու է ձեզ անհրաժեշտ թողնել մետաղադրամը սառնարանում տնից երկար ժամանակով բացակայելու դեպքում

Դուք երբևէ ձեզ տվե՞լ եք այն հարցը, թե ինչու է, երբ երկար ճանապարհորդությունից հետո դուք վերադառնում եք տուն, ձեր թվային ժամացույցը ցույց է տալիս սխալ ժամ։

Դուք երևի թե մտածում եք, որ եղել են էլեկտրականության հետ կապված խնդիրներ։ Սակայն եթե դա նույնիսկ այդպես է, ապա ինչքան երկար ժամանակ է դա այդպես եղել։

Հնարավոր է, որ էլեկտրականությունը անջատել են մի քանի օր և արդյունքում սառնարանի սնունդը հալվել է և փչացել։ Երբ հետո նորից էլեկտրականությունը միացրել են, սնունդը նորից սառել է և դուք ոչինչ չեք նկատել։

Դա կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ փչացած սնունդը հանդիսանում է բակտերիաների աղբյուր։ Մենք կպատմենք ձեզ ամենահավանական միջոցի մասին, թե ինչպես տարբերել հալե՞լ է արդյոք սառնարանի սնունդը, թե՞ ոչ։

Ձեզ հարկավոր է 1 բաժակ, ջուր և մետաղադրամ Պատրաստումը՝

Լցրեք ջուրը բաժակի մեջ և դրեք այն սառնարանում։ Երբ ջուրը կվերածվի սառույցի, դրեք մետաղադրամը վերևում և ետ վերադարձրեք բաժակը սառնարան։

Երբ դուք վերադառնում եք արձակուրդից հետոմ ստուգեք որտեղ է գտնվում մետաղադրամը, մինչև սառնարանից ինչ-որ բան օգտագործելը։

  1. Եթե մետաղդրամը գտնվում է սառույցի վերևում, դա նշանակում է, որ չի եղել էլեկտրականության անջատում կամ եղել է շատ կարճ անջատում և ջուրը շատ արագ սառել է։ Այնպես որ սնունդը ամբողջովին անվտանգ վիճակում է։
  2. Եթե մետաղադրամը գտնվում է բաժակի ներքևի մասում, դա նշանակում է, որ էլեկտրականության անջատումը տևել է բավականին երկար ժամանակ, սառույցը ամբողջովին հալվել է և ադյունքում մետաղդրամը հայտնվել է ջրի մեջ։ Ավելի լավ է սառնարանից այս դեպքում ոչինչ չօգտագործել։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика