Ի՞նչ «Ռազմական անակնկալներ են լինելու» ասել է Դավիթ Տոնոյանը

Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները, պայմանավորվածության համաձայն, Հայաստանում կլինեն արդեն այս տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հարցին՝ արդյո՞ք նոր սպառազինության տեսակներ ձեռք բերելու են, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց. «Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»,- ընդգծեց նա:

Դավիթ Տոնոյանը նաև անդրադարձավ զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին՝ նշելով, որ կան որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու զինծառայողի հոգեվիճակը:

Նախարարը վստահեցրեց՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին բանակ զորակոչելու դեպքերի նվազում կա: «Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են: Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննությունն է անցկացվում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Յուրի Բրոյանը դուրս էր գրվել ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ից և չէր ներկայացել զորամաս, պարզվել էր, որ ազգությամբ եզդի զինծառայողը բանակ էր զորակոչվել նախորդ տարվա օգոստոսին՝ թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика