սարսափելի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 82-ամյա մի կին ինքնասպան է եղել:

Իրավապահները կնոջ դին հայտնաբերել են պատշգամբի դռնից պարանով կախված:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում 82-ամյա մի կին ինքնասպան է եղել:

Նա ժամեր շարունակ չի արձագանքել դռան թակոցներին և չի պատասխանել հեռախոսազանգերին: Հարևանները ահազանգել են «911» ծառայություն և ոստիկանություն: Հատուկ տեխնիկայի օգտագործմամբ բնակարանի դուռը բացվել է: Իրավապահները կնոջ դին հայտնաբերել են պատշգամբի դռնից պարանով կախված:

82-ամյա տատիկի` այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառներն այս պահին հայտնի չեն: Հարևանների խոսքով՝ կինը, ճիշտ է, ժառանգներ չուներ և միայնակ էր ապրում, բայց այդ քայլին դիմելու որևէ պատճառ էլ չուներ:

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:

Աղբյուր՝ armeniasputnik.am

 

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика