Ի՞նչ արտասովոր ֆոբիայի պատճառով էր աղջիկը վախենում երկար ժամանակ քնել

Անգլիական Սարեյ կոմսության 26-ամյա բնակչուհի Ռեյչլ Ուիլյամսը պատմել է իր արտասովոր ու հազվագյուտ ֆոբիայի մասին, որի պատճառով նա երկար ժամանակ չէր կարողանում հանգիստ քնել, քանի որ վախենում էր մահանալ քնած ժամանակ: Բրիտանուհու պատմությունը ներկայացրել է The Mirror պարբերականը:

Երեք երեխայի մայր Ռեյչլ Ուիլյամսն առաջին անգամ իր մոտ անհանգստության նշաններ է նկատել այն ժամանակ, երբ իր կրտսեր որդիների մոտ աուտիզմ է ախտորոշվել: Կինն սկսել է անհանգստանալ երեխաների լիարժեք զարգացման համար՝ փորձելով ստեղծել նրանց համար հնարավորինս հարմարավետ պայմաններ:
Քնի հետ կապված խնդիրները կնոջ մոտ ի հայտ են եկել այն ժամանակ, երբ ամուսինը՝ Քրեյգը, մեկ տարով մեկնել է Հեմփշիր կոմսության Օլդերշոթ քաղաք մեխանիկի դասընթացներին մասնակցելու համար: Այդ ժամանակ Ուլյամսը հղիության չորրորդ ամսում էր և սպասում էր երրորդ երեխայի ծննդին:

«Ես շատ էի վախենում մահանալ քնած ժամանակ, քանի որ ոչ մեկը չէր գտնի ինձ ու երեխաներիս: Նրանց ոչ մեկը չէր օգնի: Ես անհանգստանում էի՝ կկարողանան նրանք արդյոք գոյատևել մինչև հայրիկի վերադարձը», — պատմում է բրիտանուհին՝ հիշելով, որ չէր կարողանում քնել ամբողջ գիշեր մինչև որդիների արթնանալը:
Գերհոգնածության պատճառով Ուիլյամսը նյարդային պոռթկման եզրին էր և շատ արագ քաշ էր կորցնում՝ չնայած հղիությանը: Ենթադրելով, որ տառապում է որևէ լուրջ հիվանդությամբ, կինը դիմել է մասնագետներին: Արդյունքում նրա մոտ հիպնոֆոբիա են ախտորոշել և ուղեգրել հոգեբույժի մոտ: Մասնագիտացված բուժման ու հիպնոսի կիրառման միջոցով բժշկին հաջողվել է սովորեցնել կնոջը հաղթահարել վախի նոպաները:

Քրեյգի վերադարձից հետո Ուիլյամսն սկսել է ավելի հանգիստ քնել: «Այժմ ես թունելի վերջում լույս եմ տեսնում: Ես ինձ ավելի երջանիկ եմ զգում ու քիչ եմ անհանգստանում քնելուց առաջ», — նշում է նա:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика