Բավականին հաճախ մարդիկ արթնանում են առավոտյան արդեն հոգնած և վատ տրամադրությամբ։ Ահա թե որն է պատճառը

Բավականին հաճախ մարդիկ արթնանում են առավոտյան արդեն հոգնած և վատ տրամադրությամբ։ Դրա պատճառը փորձել են գտնել գիտնականները, իսկ արդյունքները նրանք հրապարակել են գիտական հրատարակություններից մեկում։

Գոյություն ունեն 4 պատճառներ, որոնց պատճառով մարդիկ գիշերվա հանգստից հետո հոգնածություն են զգում։
Առաջին հերթին, դա արյան մեջ ադենոզինի կուտակումն է։ Արագ քնի ընթացքում ուղեղը ծախսում է ավելի շատ ադենոզինտրիֆոսֆատներ, որոնք համարվում են բջիջների էներգիայի աղբյուրներ և կրողներ։

2-րդը, դա համատեղ քունն է կամ դրա բացակայությունը։ Կանայք, ովքեր քնում են տղամարդկանց հետ, բողոքում են քնի վատ որակից, սակայն եթե քնից առաջ նրանք սիրով են զբաղվել, ապա առավոտյան նրանք արթնանում են առույգ և լավ տրամադրությամբ։ Տղամարդկանց մոտ հակառակն է, եթե քնում են միայնակ, ապա արթնանում են հոգնած։

3-րդը՝ ուշ քնելն է։ Եթե մարդը ուշ է քնում, ապա դա արտացոլվում է այնպիսի բաների վրա, որոնք պատասխանատու են էմոցիաների, հիշողության և ուշադրության համար, որի արդյունքում էլ այդ ամենը ազդում է կատարողականության անկման, վատ հիշողության, աշխատունակության վրա և անգամ կարող է դառնալ Ալցհայմեր հիվանդության առաջին ախտանշաններից մեկը։

4-րդը, արյան մեջ անբավարար շաքարի քանակն է, քանի որ դրա առկայությունը բերում է նեյրոնների ակտիվության, որն էլ պատասխանատու է քնի համար։ Հենց դա է պատճառը, որ ուտելուց հետո մարդիկ գնում են քնելու։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика