Սևանի լողափերի տնտեսվարողները բանակցություններից հետո բացեցին Երևան–Սևան ճանապարհը. Սասուն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետը դեպքի վայրում են. ուղիղ միացում.

Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին: Տնտեսվարողները բողոքում են, որ լճի կանաչման մասին լուրերից հետո այնտեղ հանգստացող քաղաքացիների թիվը կտրուկ նվազել է: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպումներ պետական պաշտոնյաների հետ, ուզում են, որ վերջիններս հայտարարեն ջրի անվտանգ լինելու մասին: Ակցիայի ընթացքում պարբերաբար բախումներ են լինում քաղաքացիների և վարորդների միջև, ովքեր ուզում են անցնել ճանապարհով: Այս պահին դեպքի վայրում են Սասուն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Երևան-Սևան մայրուղին փակած Սևանի լողափերի տնտեսվարողները բացեցին ճանապարհը և գնացին Գագարին գյուղ, որպեսզի փակեն ճանապարհի այդ հատվածը, քանի որ վարորդները շրջանցում էին փակ ճանապարհը և երթևեկությունը շարունակում Գագարին գյուղի միջով, իսկ այս դեպքում այլևս նման հնարավորություն չի լինի։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը բանակցեցին Երևան–Սևան ճանապարհը փակած ցուցարարների հետ, ինչից հետո նրանք բացեցին ճանապարհը։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика