Ամեն անգամ աշխատանքից վերադառնալիս, նա լողանում էր հասարակական բաղնիքում, որպեսզի ընտանիքը չհասկանան, թե ինչով է նա զբաղվում

Վերջերս ֆոտոլրագրող GMB Akash-ը Ֆեյսբուք սոցիալական ցանցի անձնական էջում շատ հուզիչ լուսանկար և գրառում տեղադրեց: Այն մի աղքատ տղամարդու մասին էր, որը երկար տարիներ հավաքարար էր աշխատել, որպեսզի իր երեխաները ունենային այն, ինչը ինքը երբեք չէր ունեցել:

Նա ցանկանում էր, որ երեխաները կրթություն ստանան: Ահա, թե ինչ է պատմել երեխաների հայրը. « Ես միշտ ընտանիքիցս գաղտնի եմ պահել այն հանգամանքը, թե ինչ աշխատանք եմ անում:

Ամեն անգամ աշխատանքից վերադառնալիս, ես լողանում էի հասարակական բաղնիքում, որպեսզի նրանք չհասկանան, թե ինչով եմ զբաղվում, իսկ փոքրիկ աղջկաս հարցերին միշտ պատասխանում էի, որ ես տարբեր աշխատանքներ եմ անում, որպեսզի գումար վաստակեմ:

Ես միայն երազում էի բոլոր աղջիկներիս դպրոց ուղարկելու մասին, որ նրանք կարողանան լավ կրթություն ստանան և արժանապատիվ մասնագիտություն ունենան:

Ես արել եմ ամեն ինչ ուժերիս ներածին չափով, որպեսզի երեխաներս արժանապատիվ կյանքով ապրեն, որ նրանց որևէ մեկը չնայի այնպես, ինչպես ինձ են նայում:

Մարդիկ շատ են ինձ նվաստացրել… Ես իմ ամբողջ վաստակածս գումարը ծախսել եմ աղջիկներիս դասագրքեր գնելու համար, իսկ ինձ անգամ նոր վերնաշապիկ չեմ գնել:

Ես հավաքարար էի, որը չկարողացավ վճարել այն գումարը, որը պետք էր մեծ աղջկաս, քոլեջ ընդունվելու հայտի համար:

Ես աշխատանքի ժամանակ արտասվում էի, իսկ մարդիկ կողքից ինձ էին նայում: Նրանցից որևէ մեկը չփորձեց խոսել ու պարզել, թե ինչ է ինձ հետ կատարվում: Ես ինձ պատմության պարտված հերոսի նման էի զգում, որը ապրելով աղքատության մեջ, ուզում էր, որ իր երեխաները արժանապատիվ ապրեն…

Աշխատանքի ավարտից հետո ինձ հետ աշխատող մյուս հավաքարարները մոտեցան ինձ ու հարցրին, թե որքան գումար է պակասում երեխայի ընդունելության համար: Նրանք ինձ տվեցին իրենց վաստակած գումարը և ասացին, որ պատրաստ են քաղցած գիշերել, սակայն իրենց աղջիկը պետք է կարողանա սովորել…

Այդ օրը առաջին անգամ ես տուն վերադարձա որպես հավաքարար… Մեծ աղջիկս արդեն ավարտել է համալսարանը, ունի աշխատանք և կարողանում է վճարել քույրերի ուսման համար:   Երեխաներս ինձ չեն թողնում աշխատել, սակայն շաբաթը մի քանի անգամ աղջիկս ինձ հետ այցելում է նախկին կոլեգաներիս և կերակուր տանում նրանց:

Երբ ընկերներս կատակով նրան հարցրին, թե ինչու է այդքան կերակրում իրենց, աղջիկս պատասխանեց, որ ժամանակին իրենց քաղցած մնալու շնորհիվ է, որ ինքը հիմա աշխատանք ու կրթություն ունի…

Հիմա ես ինձ աղքատ չեն համարում, քանի որ նման երեխաներ ունեցող մարդը չի կարող աղքատ լինել…» Այս պատմությունը լավ դաս է մեզանից յուրաքանչյուրի համար… Գնահատեք ձեր ծնողներին ու եղեք շնորհակալ:

Նյութի աղբյուրը`

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика