Որ դեպքերում է սեխը օգտակար և որ դեպքերում է այն հակացուցված***

Սեխն ամռան ամենահամեղ ու օգտակար պտուղներից է, որը հարուստ է մի շարք վիտամիններով ու երկաթով: Սակայն անգամ այս օգտակար մթերքն ունի մի շարք հակացուցումներ, որոնք չի կարելի անտեսել:

Մասնագետների խոսքով՝ սեխը հակացուցված է շաքարային դիաբետի և ստամոքսի ու աղիների բորբոքային և վարակիչ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այս համեղ մթերքից խուրհուրդ է տրվում խուսափել երեխային կրծքով կերակրող կանանց, քանի որ այն կարող է փոքրիկի մոտ մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնել:

Միևնույն ժամանակ սեխը շատ օգտակար է առողջության համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, ուստի շատ կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն խնդիրներ՝ կապված արյունաստեղծ համակարգի հետ:

Սեխի մեջ պարունակվող վիտամինների մեծ մասը շատ կարևոր են սրտի ու նյարդային համակարգի աշխատանքի պահպանման համար: Բացի այդ, իր օգտակար հատկությունների շնորհիվ այն պայքարում է վիրուսների ու բակտերիաների դեմ՝ դրանով իսկ ամրապնդելով իմունային համակարգը:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика