Ինչո՞ւ է Քոչարյանի աջակիցների ցույցերը լուսաբանող լրագրողներին «ախրանա» հարկավոր

«Ես չգիտեմ, թե գործընկերներս ինչ կարծիք ունեն այս երեւույթի մասին, բայց կարծես թե լրագրողների համար գնալով վտանագավոր է դառնում Քոչարյանի աջակիցների ցույցերը լուսաբանելը, «ախրանա» է հարկավոր»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Առավոտ»-ի լրագրող Նելլի Բաբայանը՝ հրապարակելով տեսանյութ:

Տեսանյութից պարզ է դառնում, որ հարցազրույցի ժամանակ Ռ. Քոչարյանին աջակցող Մենուա Հարությունյանը վիրավորում է լրագրողին, այնուհետ լրագրողի դիտարկմանն ի պատասխան վիճաբանում նրա հետ,

վայրկյաններ անց նրան են միանում եւ լրագրողի հետ վիճում, նրան վիրավորում են Քոչարյանի մյուս աջակիցները՝ մեղադրելով Նելլի Բաբայանին ծախված լրագրող լինելու, լրագրողական էթիկան խախտելու մեջ:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ Քոչարյանի աջակիցները մի քանի անգամ հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա:

Տպավորություն է, որ այդ ամենն ուղղորդված է արվում: Նաեւ սոցիալական ցանցերի տիրույթում կազմակերպված «գրոհներ» են իրականացնում առանձին լրագրողների դեմ:

Քոչարյանական փոքրիկ թիմն իր ֆեյքերի բանակով ակնհայտորեն թիրախավորել է մերժված ռեժիմի մեդիաթագավորությունից դուրս գտնվող լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, Հայաստանում մեդիայի 90 տոկոսից ավելին պատկանում է տապալված ռեժիմին:

Այս տիրույթում օր ու գիշեր ապատեղեկատվություն ու իշխանությունների դեմ սեւ PR-ի գրոհներ կազմակերպող մերժվածները, որոնք չեն կարողանում ու բնականաբար, չեն էլ կարողանալու հաջողության հասնել, ակնհայտ հարձակումներ են սկսել անկախ լրատվամիջոցների դեմ:

Ձեռագիրը քաջածանոթ է: Նրանց իշխանության ընթացքում միջազգային հեղինակավոր զեկույցներից անպակաս են եղել լրատվամիջոցների ու լրագրողների դեմ ճնշումների ու բռնությունների մասին փաստերը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика