Այսօր Շիրակի մարզի խոտհունձ անող համագյուղացիներ դանակահարել են իր

Այսօր Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում նույն գյուղի բնակիչ

Մհեր Գրիգորյանը դանակահարել է իր հետ խոտհունձ անող համագյուղացիներ Կարապետ Մխիթարյանին եւ Սերյոժա Թեւոսյանին: Երկուսն էլ տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Տղաներից մեկն արդեն վիրահատվել է, մյուսը դեռ վիրահատարանում է:

Համայնքապետ Արտաշես Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, դանակահարվողները մոտ 28, 29 տարեկան երիտասարդներ են, դանակահարողը նրանցից փոքր է 7 կամ 8 տարով: Վեճը ծագել է սովորական կատակից՝ հնձած խոտը բարձելու ժամանակ:

«Բարձելու ժամանակ խոտի մանրուքը թափվել է խփողի մորուքին, հմի մոդա է, ինչ է, չթրաշվելը: Էդ խոտից ընկել է խփողի մազածածակույթին: Մյուս տղաներն էլ կատակի կարգով ըսել են էղար խոտից մարդ: Ըդպես կպատմեն, էլի: Էս տղեն չի հանդուրժե, յանի թե ինչը՞խ թե դու ընձի վիրավորես, ինքնասիրություն, եւ այլն: Հայկական ձեւեր կան ըդպես, ու գնացել է իրա չար գործին: Հազիվ հասցրել են հիվանդանոց, հլը օպերացիան չի վերջացել»-ասաց համայնքապետը:

Ըստ համայնքապետի, նախկինում երիտասարդները երբեք միմյանց հետ խնդիրներ չեն ունեցել: «Ես նույնիսկ զարմացած եմ էդ խփողի վրա, որ էդ տարրական բանի համար ըդպես բանի է գնացել: Դանակով էլ խփել է, թե ուրդից է բերել, հարմարցրել, ես չիդեմ: Բայց թե իրան բռնել են, թե ինքն է հանձնվել, էդ էլ ես չիդեմ »,-ասաց Սահակյանը:

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, մեղայականով արդեն դատախազություն է ներկայացել դանակահարություն կատարած անձը: Նրա հետ կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ: Դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի հատկանիշներով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика