Ախպեր դրանք, որ կարողանում են Քոչարյանին ուրանան, քեզ ավելի դաժան են ուրանալու…Մենուա Հարությունյան

«Ժամանակին նախագահ Քոչարյանի տակ ապրողներից, Քոչարյանի օրոք հարստացածներից, Քոչարյանին իրենց հայր համարողներից գրեթե ոչ մեկ այսօր ձեն չի հանում, չի քննադատում իրենց երբեմնի հոր հանդեպ իրենց այսօրվա հոր կողմից իրականացվող անարդարությունները, սրիակայությունները …

Բացի ՀՀԿ-ից մյուս կուսակցությունները, որոնք ևս Քոչարյանի օրոք Սեդրակիչին համարում էին իրենց հայրը, ձենը չեն հանում …

Աստված նրանց հետ, հետո կգա պատասխան տալու պահը և կտան, բայց էս Նիկոլի վրա եմ զարմանում, որ ինքը տեսնելով, թե դրանք ոնց են վախից կամ շահից ուրանում Քոչարյանին, վստահում ու հիմա էլ ինքն ա դրանից հերություն անում:

Ախպեր դրանք, որ կարողանում են Քոչարյանին ուրանան, քեզ ավելի դաժան են ուրանալու…

Պատեհապաշտներից պետք է ազատել Հայաստանի քաղաքական-հասրակական հարթակը և այդ հարթակում տեղ տալ սկզբունքային տեակետ, ունեցող և պետական մտածողություն ունեցող մարդկանց…»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը։

Աղբյուր՝analitik.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика