Ողբերգական դեպք Լոռու մարզում 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին

Ողբերգական դեպք է գրանցվել Լոռու մարզի գյուղերից մեկում: Այսօր, Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ համայնքի տներից մեկում երեխայի դի կա:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության խումբը գյուղի տներից մեկում հայտնաբերել է 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Աննա Կարապետյանը, որը ձեքին պահելիս է եղել իր մոր մեծադիր նկարը:

Պարզվել է, որ 7-ամյա աղջկան մահճակալի մեջ խեղդամահ է արել հենց մայրը: Համագյուղացիները հայտնում են, որ կինը երկրորդ ամուսնու եւ նրա երեխաների հետ բնակվելիս է եղել Երեւանում, այսօր է ժամանել գյուղ, իսկ երեկոյան երեխային հայտնաբերել են խեղդամահ եղած:

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս պահին 30-ամյա մորը շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն, քանի որ կան կասկածներ, որդ դեպքից հետո կինը մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել:

asekose.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика