Հայի այս տեսակ տականքը, եթե դրան կարելի է հայ անվանել, նույնպես անմրցելի է Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Դե ինչ, ոմն մեկի կամակորությունն ու տգիտությունը, ինքնահաճությունն ու ինքնասիրահարվածությունը զզվանք է առաջացնում… Եվ այդ նողկալի մարդուկը շարունակում է դիմադրել արդարադատությանը։

Փաստորեն նրա մոտ կամքի և տոկունության, համարձակության և տղամարդկության մասին խոսք լինել չի կարող։ Համապատասխան «ուղեղային կենտրոնների անսարքության» պատճառով նա բացարձակապես չի գիտակցում այն իրավական «վտանգները», որ սպասվում են իրեն…

Առհասարակ մարդկային կամքը ենթադրում է զոհողություն, նպատակ, Հայրենիքին ու Ժողովրդին ծառայելու վճռականություն։ Այսօր ականատեսն ենք նախկին պաշտոնյայի կամքի և համարձակության իսպառ բացակայությանը։

Նա ընկել է մանրուքների հետևից, մտածում է միմիայն իր անհատական խնդիրների մասին, ուզում է ամեն գնով պահպանել ժողովրդից կողոպտած միլիոնները, սակայն, բարեբախտաբար, այսօր այլևս ուժն ու հնարավորությունները չեն բավականացնում և նա վերածվել է խղճուկ արարածի, հասարակության խորթ անդամի…  Հ.Գ. Հայի այս տեսակ տականքը, եթե դրան կարելի է հայ անվանել, նույնպես անմրցելի է:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика