Այսքան ժամանակ իշխանությունը ուզուրպացնելու համար առաջարկում եմ գործ հարուցել եւ կալանավորել ՍԴ «ոչ լեգիտիմ» դատավորներին Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Մի դիտարկում եմ ուզում անել… Հույս ներշնչող է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը պաշտպանում են իշխանության այն ներկայացուցիչները, որոնց կարծիքը հասարակական կարծիքի ձևավորման վրա ունի զրո ազդեցություն , իրենք էլ իրավագիտության հետ այնքան կապ ունեն, որքան ես քվանտային ֆիզիկայի։ (օրինակ՝ պետաիրավական հանձնաժողովի նախկին փորձագետի իրավական մեկնաբանությունները դժվար է դասակարգել՝ արդյոք զավեշտի, թե ֆանտաստիկայի ժանրից են, վարչական դատարանի առաջարկ անողների մասով լռեմ երեւի եւ այլն եւ այլն)։

Ավելի հույս ներշնչող է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը չեն մեկնաբանում իշխանական այն իրավաբան ու ոչ իրավաբան եզակի պատգամավորները, որոնց ողջամտությունը դեռ կասկած չի հարուցում։

Հ.Գ. Առաջարկում եմ գործ հարուցել եւ կալանավորել ՍԴ «ոչ լեգիտիմ» դատավորներին՝ այսքան ժամանակ իշխանությունը ուզուրպացնելու համար։ Չէ ո՞ր ոչ մի միջազգային կազմակերպություն, և ընդհանարապես ոչ ոք չի կարող հանդիմանել ձեզ ձեր «իրավական» գործողությունների համար»։

hraparak.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика