ՌԴ դեսպանը Քոչարյանի հետ հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում. դեսպանատուն

Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի հետ հունիսի 13-ին հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում, այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրությունում։

«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ»,– ասվում է հաղորդագրությունում։

Tert.am–ը երեկ տեղեկացրել էր, որ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում։ Հանդիպման մանրամասների մասին չի այլ բան չեն հաղորդվում։ Հայտնի է, որ այն տևել է մեկ ժամից ավելի։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика