Երբ ամուսնանում էի, մայրս ինձ միայն մի բան ասաց… ահա թե ինչ

Երբ ամուսնանում էի մայրս ինձ ասաց. հայրական տունը քո տունն է, բայց ուզում եմ, որ դու մի բան ականջիդ օղ անես, այստեղ իրերով կարող ես վերադառնալ միայն մեկ անգամ, տուն-տունիկ խաղալ չկա: Ամուսնական կյանքը լի է դժվարություններով, բայց դրանք հաղթահարել է պետք: Ամեն անգամ, երբ կցականաս ամուսնուդ ասել, ես հեռանում եմ, հիշիր, դա պետք է լինի հստակ որոշում, և ունենա լուրջ դրդապատճառ:

Եթե խնդիր է ծագում, ապա խնդիրը պետք է լուծես հենց ամուսնուդ հետ: Միշտ հիշիր, աղջիկս, խնդիրը պետք է քննարկել, լուծել թեկուզ երբեմն ծանր ու երկար խոսակցությունների միջոցով: Միշտ արտահայտիր քո կարծիքը, բայց պետք է հաշվի նստես ամուսնուդ կարծիքի հետ: Նա է տան գլխավորը: Հիշիր, երբեք խնդրներդ մի հրապարակայնացրու, մի քննարկիր ուրիշների հետ, ոչ մայրիկի, ոչ ընկերուհիների, ոչ հարևանների, ոչ սոցցանցերում, բոլոր խնդիրները մնում են տան պատերի ներսում:

Դուք կհաշտվեք, կխաղաղվեք, իսկ շրջապատում կշարունակել մտածել, որ նա վատ ամուսին է, կամ դու ես ստում: Երբեք ոչ ոքի չբողոքես ամուսնուցդ: Ընտանիքում ամեն ինչ ընդհանուր է, թե փողը, թե գույքը, Երբ անհարմարավետություն զգաս անմիջապես կիսվիր ամուսնուդ հետ, որպեսզի մի օր ներսումդ կուտակված լավան դուրս չժայթքի: Երբեք չխաբես ու չստես ամուսնուդ, երբեք: Միշտ վստահիր նրան:

Բայց հիշիր մի կարևոր բան, վաղը կարող է ամեն ինչ փոխվել, երբեք կյանքդ ամբողջությամբ մի վստահիր ուրիշ մարդու և երբեք հույսդ լիովին մի դիր նրա վրա: Միշտ մտածիր,թե ինչ կլինի քեզ հետ, եթե նա հանկարծ չլինի, կամ ինչ կլինի նրա հետ, եթե հանկարծ քեզ հետ մի բան պատահի: Հիշիր ցանկացած պահի կարող ես միայնակ մնալ :

Մի կորցրու ընկերներիդ, ամուսնուցդ ֆինանսական կախվածության մեջ մի ընկիր, հիշիր, որ դու ազատ մարդ ես, որ քո կամքով ես որոշել ապրել այդ մարդդու հետ ու այդ մարդու կողքին և նա նույնպես ազատ մարդ է, և իր կամքով է ապրում քեզ հետ ու քո կողքին: Երջանիկ եղիր:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика