ԳԱՌՆԻՈՒՄ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ «ԱԴԵԿՎԱՏԻ»-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՎՐԱ

hraparak.am Քիչ առսջ տեղեկություն ստացանք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ Գառնիում հարձակման է ենթարկվել Ադեկվատների անդամներից մեկը՝ Ազատ Ադամյանը։ Նախ անհայտ անձը, մեր տեղեկություններով քրեական հեղինակություն, հարձակվել է նրա մեքենայի վրա՝ ջարդել, ապա բարձրացել նրա տուն և փորձել է ջարդել տան դուռը։

Մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Մենք փորձեցինք մանրամասներ իմանալ Ազատ Ադամյանից, մեր աղբյուրը նշեց, որ հարձակվողը զենք է հանել:  Սակայն, նա չցանկացավ այս թեմայով որևէ բան ասել: «Ես մեկնաբանություն չունեմ էդ առիթով»,-ասաց նա:

Հարցին՝ ոստիկանությունը չի՞ միջամտել, Ադամյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգ չկա, դա արդեն ակներև է»:Այսինքն՝ ոչ ինքն է դիմել, ոչ էլ ոստիկանությո՞ւնն է միջամտել, Ադամյանը դարձյալ նույնը կրկնեց, որ մեկնաբանություն չունի:

Աղբյուր՝hraparak.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика