Միացյալ Նահանգներում բնակվող երգչուհի Լիլուն նշել է որդու տարեդարձը, այն մեկտեղելով փոքրիկի մկրտության արարողության հետ։

Երեկ՝ հունիսի 3-ին լրացավ երգչուհի Լիլուի որդու՝ Ռոբերտի 3-ամյակը։ Երգչուհին ընկերների ու հարազատների հետ որդու տարեդարձի առթիվ խնջույք էր կազմակերպել։ Նա Ռոբերտի տարեդարձը մեկտեղել էր փոքրիկի մկրտության արարողության հետ։

Ռոբերտը մկրտվել է Լոս Անջելեսի Սբ․ Լեոն հայկական եկեղեցում։ Ողջ օրվա ընթացքում Լիլում ինստագրամյան իր էջում պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որոնցից մեկին կցել է․ «Ռոբերտ — Հակոբ. ևս մեկ հայ քրիստոնյա: Աստված օրհնի սուրբ մկրտությունդ»,- գրառումը։

Նշենք, որ փոքրիկ Ռոբերտը ծնվել է Երևանում, սակայն երգչուհին ավելի ուշ տեղափոխվել է և ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика