Տղերք հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում: Շարմազանով

Տղերք հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նեշել է. «Վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները։ Հունիսի 7-11-ը Նախիջեւանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ:

Վեջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են եւ ակնհայտ է, որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ : Նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջեւանի հատվածում:

Սա բացահայտորեն չի կարող չմտահոգել հայկական կողմերին: Մյուս կողմից ակտիվացման հերթական փորձն են կատարում ոչ անհայտ սորոսական, գրանտակեր գործիչները, որոնց թիրախում հերթական անգամ հայտնվել են պետական ինստիտուտները: Սա հստակ նպատակ ունի թուլացնել Հայաստանի պետական ու ազգային անվտանգությունը: Պետք է գիտակցել՝ Հայաստանի պետական եւ ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից եւ թույլ չպետք է տալ Ադրբեջանի, Թուրքիայի եւ գրանտակեր, հակապետական ուժերի ակտիվացումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հ.Գ. Գրառումս գրելու ընթացքում տեղեկացա, որ ադրբեջանցիների դավադիր կրակոցից հայ զինվոր է սպանվել… Հ.Հ.Գ. Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում: Ժամանակն է մի կողմ դնել խմբային -կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի»:

Նյութի աղբյուրը Bavnews․am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика