Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Գագիկ Հարությունյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Գագիկ Հարությունյանը  դիմել է բարձրագույն խորհրդի անդամներին. «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առթիվ մայիսի 20–ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում։

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 86–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետի և 87 հոդվածի 1–ին մասի 2–րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019թ. մայիսի 21–ից համարեք դադարած։

Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճ անկախ դատական իշխանության կայացման գործում։ Հայաստանի , Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակված ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ ։ Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միաջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի ։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։Հարգանքով՝ Գագիկ Հարությունյան»,–ասված է Գագիկ Հարությունյանի դիմումում։ Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը  ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика