Ապօրինի զենք զինամթերքի կասկածանքով փորձել են խուզարկել Վիտալի Բալասանյանին

Ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքով Երեւանում կանգնեցրել են և փորձել խուզարկել Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:

«Ոստիկանության աշխատակիցներն են կանգնեցրել` զենք զինամթերք կրելու կասկածանքով, մեքենան պետք է զննեն, սպասում ենք համապատասխան գրությանը, որ տեսնենք` ով է հանձնարարել, ինչի համար»,- քաղաքացու հետ ուղիղ եթերում ասել է Վիտալի Բալասանյանը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մոտ կես ժամ առաջ` Ավանում գտնվող «Հարսնաքար» համալիրի հարակից տարածքում. «Վիտալի Բալասնայանը գալիս էր Երեւան, եւ այդ պահին էլ Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են նրան»,-ուղիղ եթերում ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նշենք, որ դեպքի վայրում են Դավիթ Շահնազարյանը եւ Ռուբեն Հայրապետյանը:

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика