«Եվրատեսիլում» եզրափակիչ փուլ չանցնելուց հետո Սրբուհին առաջին գրառումն է կատարել Ինստագրամի էջում

Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև երգչուհի Սրբուկն իր «Walking Out» երգով: Ցավոք, երգչուհուն չհաջողվեց անցնել եզրափակիչ փուլ:

Մրցույթից հետո Սրբուկն առաջին գրառումն է արել Ինստագրամի էջում. ««Անկանխատեսելի» բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել… «Շնորհակալություն» բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։
Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք, չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика