Առողջ և գեղեցիկ ոտքեր ինչպես ազատվել ոտքերի անոթային ցանցից և որոնք են վտանգները

Շատ կանայք բողոքում են ոտքերի խնդիրներից՝ մասնավորապես ոտքերի վրա առաջացած անոթային աստղիկներից կամ երակային ցանցից, որի արդյունքում ոտքերը ոչ էսթետիկ տեսք են ստանում:
Անոթային աստղիկներՄաշկի վրա երակների բարակ ցանցի առաջացումը, որը նման է աստղիկների, խոսում է ստորին վերջույթներում արյան հոսքի խանգարման մասին և պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն:

Սովորաբար դրանք հայտնվում են վարիկոզային հիվանդության վաղ փուլերում, երբ որոշ երակներում խանգարվում է արյան շրջանառությունը:Նույնիսկ փոքրիկ անոթների ձգումն արդեն ահազանգ է, որ ոտքերում կա արյան շրջանառության խանգարում և խցանման երևույթներ: Սա կարող է առաջ բերել լուրջ բարդություններ՝ բորբոքում և երակների թրոմբոզ:
Ինչպե՞ս են առաջանում անոթային խնդիրները Անոթային խնդիրների առաջացման առաջին պատճառը ժառանգականությունն է: Անոթային աստղիկների առաջացման պատճառ կարող են լինել նաև հորմոնային ֆոնի խնդիրները:Այստեղ դեր ունի նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ սպորտը, պրոֆեսիանալ պարերը, ծանրություն բարձրացնելը, ոտքերի վրա երկար կանգնելը: Արյան խցանման կամ դրանց երկարատև հոսքի պատճառով անոթները կարող են չդիմանալ ճնշմանը, ինչի հետևանքով անոթների պատերը լայնանում են և անցնում մաշկի տակ: Ինչպե՞ս ազատվել երակային ցանցից

Նախ և առաջ պետք է այցելել անոթաբանի կամ ֆլեբոլոգի: Սովորաբար նշանակվում է մի քանի ընդհանուր պրոցեդուրա վարիկոզային հիվանդության բուժման կամ կանխարգելման համար, օրինակ, դեղամիջոցներ երակների պատերը ամրացնելու համար, մերսումներ, հատուկ ներքնազգեստ և զուգագուլպաներ, ինչպես նաև երակների թերությունների վերացման վիրահատական և կոսմետոլոգիական միջամտություններ:

Սակայն արտաքին դրսևորումները բուժելը առանց հիվանդության ներքին պատճառները վերացնելու ճիշտ չէ և սպառնում է խնդրի կրկնությամբ: Այդ պատճառով ֆլեբելոգը նախ պետք է բուժի խոշոր թերություններն ու վարիկոզի բարդացումները, իսկ կոսմետոլոգը հիվանդության հիմնական բուժումից հետո պայքարում է կոսմետիկ փոքր թերություններ դեմ՝ աստղիկներ, մանր երակներ: Կոսմետոլոգներն աշխատում են երկուսից հինգ միլիմետրանոց թերությունների հետ, իսկ ավելի խոշոր թերությունները վերացնում է ֆլեբոլոգը անոթների սկլերոզացման մեթոդով: Ավելի խոշոր երակների դեպքում միայն կոսմետոլոգիան արդյունավետ չէ, նախ անհրաժեշտ է բուժել կամ վերացնել վարիկոզային երակները:

Միկրոթերմոկոագուլյացիա Պրոֆեսիոնալ կոսմետոլոգներն ոտքերի անոթային ցանցի վերացման համար ունեն մի քանի մեթոդներ: Առաջին հերթին դա միկրոթերմոկոագուլյացիան է:
Երակների մեջ ուղղվում է բարձր հաճախականության էլեկտրական հոսանք, արդյունքում անոթը ներսից փակվում է: Պրոցեդուրան գրեթե անցավ է: Լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է երեքից վեց պրոցեդուրա մեկ ամիս ինտերվալներով:

Գոյություն ունի անոթային ցանի վերացման ավելի ժամանակակից մեթոդ՝ անոթների լազերային կոագուլյացիա: Այս մեթոդի հիմքում ընկած է անոթի փակումը լազերի ազդեցության տակ: Բուժումն արվում է կուրսերով, և ամբողջ պրոցեդուրան տևում է երեք ամսից մինչև կես տարի:
Երկու մեթոդներն իրենց արդյունավետությամբ հավասարազոր են: Լազերային պրոցեդուրայի առավելությունը վնասվածքների ու ծակոցների բացակայությունն է: Պրոցեդուրայից հետո ոչ մի հետք չի մնում, և կարելի է սովորական կյանք վարել առանց սահմանափակումների:

Առավել վտանգավոր դեպքերը Եթե մաշկի թերությունները չափազանց վառ են արտահայտված, ապա անհրաժեշտ է խորհրդակցել վիրաբույժի հետ: Հնարավոր է, որ վերջինս նշանակի սկլերոթերապիա: Սա այն մեթոդն է, երբ երակի ներսում հատուկ նյութ է ներթափանցում, որն ամբողջովին կպցնում է երակի պատերը: Արդյունքում այն դատարկվում է և դառնում անտեսանելի: Հակացուցումներ Եթե դուք հղի եք կամ կերակրող մայր, ապա պետք է հրաժարվեք նմանատիպ բուժումից:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика