Տեսնենք, թե հաջողակության առումով ո՞ւմ նկատմամբ են բարեհաճ աստղերը:

Հաջողության կարող է հասնել յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, թե որ նշանի տակ է ծնվել: Բայց այնուամենայնիվ, որոշ նշաններ իրենց հովանավորյալներին օժտում են որոշակի ուժեղ կողմերով, որ շնորհիվ էլ այդ մարդիկ իրենց ուզածին ավելի հեշտ են հասնում:
Մարդիկ շատ տարբեր են: Մեկը մանուկ հասակից կարողանում է հասնել իր ուզածին, մյուսը՝ նույնիսկ հասուն տարիքում ցանկալիին չի կարողանում հասնել: Աստղաբանները դա բացատրում են մարդու բնավորությունը ձևավորող մոլորակների ազդեցությամբ:

Տեսնենք, թե հաջողակության առումով ո՞ւմ նկատմամբ են բարեհաճ աստղերը:

Ջրհոս-Անհատականություն
Այս նշանի բնութագիրն է՝ «նման չէ ուրիշներին»: Ջրհոսը համառ է ու դիմացկուն: Լավագույն արդյունքների է հասնում թիմային աշխատանքներում, սիրում է մարդկանց շրջապատում գտնվել: Ջրհոսի նպատակն է հասնել ցնցող արդյունքի, որի մասին ուրիշները երազել անգամ չեն կարող: Այս նշանի տակ ծնվում են գյուտարարներ, հետազոտողներ: Մոլորակը Ուրանն է:

Կարիճ-Զգացմունքներ
Այս նշանի մարդկանց հիմնական գիծն է պոռթկունությունը: Կարիճի ներսում կրքերի փոթորիկ է, որից նա քաղում է իր գործունեության համար անհրաժեշտ ուժերը: Նա հազվադեպ է բացահայտում իր մտքերը, գերադասում է գաղտնի պահել իր ջանքերը, ցուցադրում է միայն արդյունքը: Այդ որակը տալիս է Պլուտոն մոլորակը:

Առյուծ- Անձ
Առյուծը Կենդանակերպի ամենահմայիչ ու հավակնոտ նշանն է: Նա չի կարող ապրել առանց գովասանքի, սիրում է իր հասցեին հնչող հաճոյախոսությունները: Տանել չի կարողանում, երբ իրեն նվաստացնում են, վիրավորում: Դա ուղիղ ճանապարհն է ի դեմս Առյուծի՝ թշնամի ձեռք բերելու հարցում: Բայց անկախ ամենից՝ Առյուծը մեծահոգի է, չունի քինախնդրություն, վրեժ չի լուծում: Մոլորակն է Արևը:

Խոյ-Առաջնորդ

Խոյ միշտ առաջ է գնում, անհամբեր է: Չի սիրում երկար մտածել, վերլուծել տարբերակները, միանգամից գործի է անցնում: Դա բնականաբար բերում է իր արդյունքները, քանի դեռ ուրիշները տատանվում են, դանդաղում՝ Խոյն արդեն աշխատում է ու զարգացնում իր կարիերան:Մոլորակն է Մարսը:

Այծեղջյուր-Համբերատարություն

Այծեղջյուրներն ունեն երկու հիմնական որակ՝ համբերատարություն և համառություն: Եթե որևէ բան որոշեցին, ծրագրեցին, ապա գնում են առաջ, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ են հանդիպում: Այծեղջյուրը հեշտ հաղթանակներ չի սիրում: Նույնիսկ, եթե հարմար տարբերակն ինքն է ընդառաջ գալիս՝ Այծեղջյուրը կհրաժարվի հօգուտ ավելի վստահելի տարբերակի, չնայած այն կարող է ավելի մեծ ջանքեր պահանջել: Մոլորակն է Սատուրնը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика