Ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանը որոշել էքսկլյուզիվ կերպով կտրել իր ձեռքը

Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը մամուլի ասուլիսին խոստացավ, որ այն լրատվամիջոցը, որը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութ, իր ձեռքը էքսկլյուզիվ կերպով կկտրի այդ լրատվամիջոցում:

Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ նման տեսանյութ չկա: «Սա հակահեղափոխական հենք ունեցող տեղեկատվություն է և արվում է, որովհետև տեսնում են՝ կա ինձ վստահողների մեծ բանակ, և որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ, ես անձամբ սովոր եմ այդ վիճակներին և ներողամտությամբ եմ վերաբերվում»,-ասաց նա:

Անդրադառնալով դատախազության՝ հեմոդիալիզի պարագաների հետ կապված գործ հարուցելուն, նա նշեց, որ իրենց նպատակը եղել է գնումների մասին օրենքին գործընթացը համապատասխանեցնելը: Սանասարյանը նշեց, որ դատախազությունն իր մեղադրանքի հիմքում մեծամասամբ դրել է իրենց տված տեղեկանքը:

«Ես վստահ եմ, չեմ կասկածում, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը, եթե այլ կերպով գնաց, բավականին լուրջ նոր պայքար է սկսելու նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքրելու պայքար է սկսվելու»,-ասաց նա և նշեց, որ չի ասում, թե եթե իրեն մեղադրեն, կռիվ է տալու, այլ փաստում է, որ քաղաքացիներն էլ են տեսնում, որ այստեղ կա խնդիր:

«Ինձ ասում են, որ երևի թե անփորձություն է արել, հեմոդիալիզի մասին տված տեղեկատվությունը լրիվ հակառակի մասին է խոսում, քանի որ, երբ ինձ հնարավոր փաստեր է ներկայացվել, որ մոնոպոլիա կա, ես ի պաշտոնե այլ բան անել, քան պահանջել դաշտը ազատականացնելը, չէի կարող, որևէ անփորձություն չկա»,-ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика