BMW–ն հայտնվել է ԶԻԼ–ի տակ. Խոշոր վթար Երեւանում

Երեւանում, այսօր՝ ապրիլի 5–ին, ժամը 18։00–ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Շիրակի փողոցում։

Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Շիրակի փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են 47-ամյա Արմեն Ասատրյանի վարած ЗИЛ MAZ 4502 մակնիշի 35 DX 801 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 35-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 51 XO 051 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն մխրճվել է ЗИЛ- ի մեջ և ЗИЛ- ը մասամբ օդ է հանել:

Աղբյուր

 

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика