Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը,

Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 01.07.2019 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 01.01. 2020 թվականից կսահմանվի հատուկ հարկ։

Փաթեթին կարող եք ծանոթանալ e-draft.am հարթակում՝ հետևյալ հղումով:

ՀՀ բնապհպանության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ըստ նախնական հետազոտության, այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի։

Մարտի 5-ին ժամը 17։00-ին Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ օրենքի նախագծերի փաթեթը քննարկելու նպատակով։

Քննարկմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել 011-818-559 հեռախոսահամարով՝ մինչև 05․03․2019թ․ ժամը 13։00-ը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика
<скрипт асинхронного Defer crossorigin = "анонимный" SRC = «https://connect.facebook.net/ru_RU/sdk.js#xfbml=1&version=v5.0&appId= 2058755161082489 & autoLogAppEvents = 1 " >