Կինն ու տղամարդը չեն կարող հավասար պայմաններով լինել Յուլյա Ֆինկը ընտանիքի և ամուսնու հետ հարաբերությունների մասին

Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է,որը պաշտոնապես ընդունված է ՄԱԿ-ի կողմից։Օրվա խորհրդի վերաբերյալ Tert.am Life-ը զրուցել դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ։Յուլյան և հաղորդավար Արտյոմ Կարապետյանը տասը տարի է ամուսնացած են։Նրանք մեծացնում են մեկուկես տարեկան զույգ որդիներին Լեոյին և Մուշեղին։Ըստ դերասանուհու՝յուրաքանչյուր ամուր ընտանիքի հիմքում ամուսինների ընկերական հարաբերություններն են։Յուլյան նկատեց որ երբ տղամարդն ու կինն ամուսիններ լինելուց առաջ ընկերներ են, դառնում են համախոհներ,նայում են նույն ուղղությամբ։

Յուլյայի խոսքով՝այս դեպքում վեճերն անհամեմատ ավելի քիչ են լինում,իսկ փոխզիջումն ու վստահությունը շատ․«Փոխադարձ ընկերական վերաբերմունքն ու շփումը շատ կարևոր են։Այդ դեպքում ընտանեկան կյանքը շատ ավելի հարթ է գնում և ավելի հետաքրքիր անցնում։Իսկ երբ ընտանիքում միայն ամուսին-կին ձևաչափն է դրված,շատ պարագաներում հնարավոր է շփումն ուղղակի չստացվի։Առաջ գնալու և միասին մի բանի հասնելու համար ընկերւթյունն առաջնային է»

Դերասանուհու կարծիքով ընտանիքում պետք է ամեն մեկն իր տեղն ունենա․«Ես այդքան էլ կողմնակից չեմ կին և տղամարդ հավասարությանը։Կինը պետք է խորամանկ գտնվի լինի կին և չփորձի հավասարվել տղամարդուն այլապես տեղի կունենա բախում։Երբ ամեն մեկն իրենն է ուզում անել,դա լավ բանի չի հանգեցնում։Լավ է պահպանել կանացիությունդ,համեմատաբար փափուկ լինել և այդ միջոցով հասնել ուզածիդ,քան բախվել վիճել պնդել։Ես կարծում եմ որ կինն ու տղամարդը չեն կարող հավասար պայմաններով լինել բոլոր հարցերում»

Խոսելով ընտանեկան կոնֆլիկտների մասին՝Յուլյան ասաց,որ ինքն ու Արտյոմը հիմնականում ժամանակ չունեն վեճերի համար,ապա ժպիտով ավելացրեց,որ բացառությամբ այն դեպքերի,երբ Արտյոմն իրեն սպասեցնել է տալիս․«Փոքրիկ վեճեր ենք ունենում,երբ ես Արտյոմին երկար եմ սպասում,որովհետև ես շատ արագ եմ ամեն ինչ կազմակերպում,պատրաստվում։Ճիշտ է,ինքն ինձ երեխաների հետ կապված շատ է օգնում,բայց միևնույն է,ինչ էլ անենք արդյունքում մենք ենք իրեն սպասում»

Դերասանուհին ասաց որ ամուսինն ընտանեկան կենցաղի հարցերում իդեալականի հասնող կարգ ու կանոն է սիրում,ինչը ևս երբեմն անհամաձայնության և վեճի պատճառ է դառնում․«Արտյոմը շատ է սիրում ամեն ինչում մաքսիմալ կոկիկություն։Նա այդպիսին է բոլոր հարցերում։Անգամ,երբ երեկոյան ուղղակի երեխաների հետ քայլելու ենք դուրս գալիս պետք է գունային առումով ամեն ինչ լինի հավաք,իրար համապատասխանող և կարգով Երբեմն ասում եմ պարզապես դուրս ենք գալիս քայլելու,դրա անհրաժեշտությունը գուցե չկա։Խոսքն իհարկե երեկոյան հատուկ հագուստի մասին չէ,այլ գունային համադրությունների։Սա երբեմն ավելորդ լարում է որովհետև ուղղակի զբոսանքի նախապատրաստությունն իսկապես շատ ժամանակ է խլում ինձանից»

Սկզբնաղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика