Կաթնաշոռապանրային պիցցա սնկով առանց ավելորդ կալորիաների

Բաղադրիչներ

  • Շամպինիոն – 100 գ
  • Անյուղ կաթնաշոռ – 400 գ
  • Լոլիկ – 200 գ
  • Պանիր – 50 գ
  • Ձվի սպիտակուց – 3 հատ
  • Ռեհան – 30 գ
  • Սամիթ – 30 գ
  • Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:Խառնել կաթնաշոռը,պանիրը և սպիտակուցը:Ձիթայուղով պատած կաղապարի մեջ շարել շրջանաձև կտրատված լոլիկը,աղ և պղպեղ ցանել, ավելացնել համեմունքներ և մանր կտրատված ռեհանը:Վրան լցնել կաթնաշոռային զանգվածը,հարթեցնել:Վրան շարել բարակ շերտատված շամպինիոնը:Վրան շաղ տալ ռեհանը սամիթը և պղպեղը:Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 20-25 րոպե:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика