Վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին հուշող հիմնական ախտանշանները***

Վահանագեղձը մարդու պարանոցի առջևի հատվածում գտնվող և թիթեռի ձև ունեցող փոքրիկ օրգան է,որը մասնակցում է օրգանիզմում ընթացող բազմաթիվ կարևոր գործընթացներին։Սա մարդու կարևորագույն օրգաններից է,որի աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ընդհանուր առողջական վիճակի վրա և հենց սա է պատճառը,որ հարկավոր է ժամանակին դիմել մասնագետին ու չանտեսել հիվանդության ախտանշանները

Հանրահայտ բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ներկայացրել է այս գեղձի աշխատանքի խանգարումների մասին հուշող հիմնական ախտանշանները,որոնք չի կարելի անուշադրության մատնել Մասնագետի խոսքով՝այս օրգանը կատարում է ամենակարևոր գործառույթներից մեկն օրգանիզմում այն արտադրում է հատուկ հորմոն որն ստիպում է մարդուն շարժվել ուստի դրա աշխատանքի խանգարումն անդրադառնում է այդ գործառույթի վրա

Երբ հորմոնները շատ են լինում մենք նիհար ենք լինում,նյարդային,բղավում են կնոջ կամ ամուսնու վրա,դեսուդեն ենք նետում աթոռները։Երբ մեզ չեն բավականացնում հորմոնները մենք թուլանում ենք դառնում ենք անտարբեր,մրսում ենք բախվում մազաթափությանը» բացատրում է բժիշկը

Նրա խոսքով վահանագեղձի աշխատանքի խանգարումներն ուղեկցվում են առիթմիայով և տհաճ զգացողություններ առաջացնող սրտի աշխատանքով։Տարեց մարդկանց մոտ վահանագեղձի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել հիշողության կորստի ուստի հարկավոր է շատ զգոն լինել

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика