Շաքարային դիաբետի դեմ լավագույն ժողովրդական դեղամիջոցները, որոնց պատրաստման համար հարկավոր են միայն դեղաբույսեր

Շաքարային դիաբետն էնդոկրին համակարգի հիվանդություն է,որը զարգանում է ինսուլինի մակարդակի նվազման հետևանքով: Հիվանդությունը դրսևորվում է ածխաջրային,ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարմամբ և անուշադրության մատնելու դեպքում կարող է շատ վտանգավոր լինել՝հանգեցնելով մի շարք վտանգավոր բարդությունների զարգացման և անգամ մահվան:Շաքարային դիաբետի դեպքում հիվանդներն ստիպված են մշտապես վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը և ընդունել անհրաժեշտ դեղամիջոցները,սակայն կան շատ արդյունավետ բնական միջոցներ որոնք կօգնեն խուսափել շաքարի մակարդակի տատանումներից առանց դեղորայքի:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շաքարային դիաբետի դեմ լավագույն ժողովրդական դեղամիջոցները,որոնց պատրաստման համար հարկավոր են միայն դեղաբույսեր:Նման դեղամիջոցները շատ արդյունավետ են,սակայն ի տարբերություն դեղատնային միջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ, քանի որ բաղկացած են միայն բնական բաղադրիչներից և չեն պարունակում քիմիական վնասակար տարրեր:

1-ին բաղադրատոմսը. Այս դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ է 4 ճաշի գդալ հապալասի տերևներ,4 ճաշի գդալ երկտուն եղինջի տերևներ,4 ճաշի գդալ մասուրի պտուղներ,4 ճաշի գդալ վարսակի ծաղիկներ,3 ճաշի գդալ կռատուկի արմատներ և 2 ճաշի գդալ խատուտիկի արմատներ:Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել,այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ տաք ջուր,դնել տաք գոլորշու վրա մինչև թուրմն սկսի եռալ որից հետո թրմել ևս 1-2 ժամ:Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել գոլ վիճակում ուտելուց 20-30 րոպե առաջ մեկ բաժակ:Բուժման կուրսը տևում է 1-2 ամիս,որից հետո հարկավոր է կարճատև դադար անել:

2-րդ բաղադրատոմսը. 1 ճաշի գդալ կռատուկի մանրացրած արմատներին ավելացնել 1 բաժակ սառը ջուր,3-4 ժամ թրմել,այնուհետև 10-15 րոպե դնել տաք գոլորշու վրա և մի փոքր տաքացնել:Պատրաստի թուրմը քամել և ընդունել օրական 4-5 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ

3-րդ բաղադրատոմսը. Խառնել մեկական ճաշի գդալ կռատուկի արմատները,հապալասի տերևներն ու կանաչ ոլոռը,այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ տաք ջուր և 10-15 րոպե դնել տաք գոլորշու վրա,որից հետո քամել:Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ 0,4 բաժակ

4-րդ բաղադրատոմսը. Այս դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ է խառնել 3 ճաշի գդալ հապալասի տերևները,2 ճաշի գդալ երկտուն եղինջի տերևները,1 ճաշի գդալ կտավատի սերմերն ու 1 ճաշի գդալ խատուտիկի արմատները,այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ տաք ջուր,դնել տաք գոլորշու վրա և տաքացնել 10-15 րոպե որից հետո թողնել թուրմը սառչի և քամել:Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց առաջ 0,5 բաժակ:

5-րդ բաղադրատոմսը. Խառնել 4 ճաշի գդալ կռատուկի արմատները 4 ճաշի գդալ հապալասի տերևները 2 ճաշի գդալ ճնճղապաշարը,1 ճաշի գդալ արնակարմիր ալոճենու պտուղները 1 ճաշի գդալ դեղատու բերենիկեն և 1 թեյի գդալ շնդեղ հրաշալի բույսի ծաղիկներն ու տերևները,այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ տաք ջուր դնել տաք գոլորշու վրա և տաքացնել 5-7 րոպե:Թրմել խառնուրդը ևս 5-6 ժամ,այնուհետև քամել և ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց 30-40 րոպե առաջ 0,3 բաժակ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика