Երգիչ Արամեն և կինը Աննա Թովմասյանը երեկ նշել են իրենց դստեր`Աննա-Մարիայի ծննդյան 3-ամյակը Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմեց,որ օրն անցկացրել են առանձնատան բակում առանց պարետատան սահմանած կանոնները խախտելու,հյուրեր չեն ունեցել։«Ներկա են եղել Աննա Մարիայի տատիկները Արամեի եղբայրն իր ընտանիքի հետ և մեր սանիկները ասաց նա ու հավելեց որ օրը շատ լավ է անցել Աննա Մարիան իր բոլոր փուչիկները հերթով բաց էր թողնում երկինք և ասում «պակա փուչիկ» Տորթն էլ իր պատվիրած դիզայնով էր:Տորթի վրա իր սիրելի մուլտհերոսներն էին «Խոզուկ Պեպպա» մուլտֆիլմից
3-ամյա աղջնակը ոգևորված է եղել իր տարեդարձի առթիվ.«Առավոտից ինքն իրեն շնորհավորում էր ու սպասում մոմերը փչելու պահին Մոտ 15 անգամ փչեց մոմերը,-ծիծաղելով պատմեց Աննան ու հավելոց,որ Աննա-Մարիան նվերներ շատ է ստացել։-Մի տնակ է նվեր ստացել,որը պետք է ներկերով գունավորի:Մեր սանիկների կողմից տիկնիկներով տնակ է նվեր ստացել,որից շատ է ուրախացել
3 ամյա Աննա-Մարիան այլև տան միակ երեխան չէ։ Եղբոր`Մարատի հանդեպ մանկական խանդի զգացում,երբեմն,ունենում է.«Իր մոտ կա և խանդը,և ուշադրությունը:Ինձ շատ են ասում,որ հաջորդ տարի տղայիս կարող եմ հանգիստ թողնել Աննա Մարիայի մոտ ու ինչ-որ տեղ գնալ։Շատ հետևողական է եղբոր հանդեպ:Երբ Մարատը լացում է,Աննա Մարիան վազում է և բերում երեխայի ծծակը,խաղում եղբոր հետ:Խանդում է այն դեպքում,երբ երեխան Արամեի գրկում է նա հայրիկի աղջիկն է»,-ժպիտով ասաց Աննան
Մինչ երեկ Աննան զբաղված էր դստեր տարեդարձի խնջույքը կազմակերպելով`նրա լուսանկարը հայտնվեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում,որտեղ վերջինս տեղադրում է իրեն ուղարկված լուսանկարները որոնցում մարդիկ հասարակական վայրում առանց դիմակի են և չեն հետևում պարետատան սահմանած կանոնակարգին:Լուսանկարում Աննան գեղեցկության սրահում էր վարսահարդարի հետ երկուսն էլ առանց դիմակի։Նա ասաց, որ լուսանկարն արվել է օրերս, բայց մարդկանց մոտ ստեղծված տպավորությունը սխալ է
Ես այցելել և այցելում եմ գեղեցկության սրահներ բացառապես դիմակով:Նախ`ինքս եմ այդպես ուզում,երկրորդ առանց դիմակ գեղեցկության սրահ մուտք գործել թույլ չեն տալիս:Մազերս հարդարելու ժամանակ բնականաբար հանեցի դիմակը,քանի որ տեխնիկապես անհնար էր հարդարել մազերս դիմակով Վերջում սովորության համաձայն վարսահարդարս ցակություն հայտնեց լուսանկարվել Ամբողջ ընթացքում վարսահարդարը դիմակով է եղել հանել է մի պահ`լուսանկարվելու համար:Երկուսով առանց դիմակի եղել ենք ընդամենը մի քանի վայրկյան»նշեց նա
Աննայի խոսքով թե ինքը թե Արամեն խստորեն հետևում են պարետատան որոշումներին.«Ասեմ որ շատ սխալ մարդու լուսանկար են տեղադրել:Շատ քիչ մարդիկ կան ովքեր մեր ընտանիքի պես հետևողական են պարետատան որոշումներին:Ես նույնիսկ տեղադրել եմ իմ էջում որ մեր տուն առանց ախտահանման ոչինչ չի մտնում Անգամ վերելակում կոճակները սեղմելուց առաջ ախտահանում ենք եզրափակեց նա