Միսս Հայաստան 1998 Միսս ԱՊՀ 1999 Միսիս Գլոբ 2009 Գոհար Հարությունյանի տանը երեկ գողություն է եղել։Tert.am Life-ի հետ զրույցում Գոհարն ասաց որ գողության առաջին դեպքը չէ,սակայն անակնկալի է եկել դեպքի բացահայտումից։Պարզվել է գողությունն արել է տան մաքրուհին որին նրա խոսքով,ընտանիքի անդամի պես են վերաբերվել։«Վաղուց մեր տանից շատ բան կորչում էր։Վիրավորվում եմ որովհետև այլ աշխատակիցների եմ կասկածել,բայց չեմ կարողացել ապացուցել։Հեռացրել եմ նրանց ովքեր ավելի կասկածելի են եղել,նոր աշխատակիցներ են եղել։Իր հետ էլ միշտ կիսվել եմ ասել է՝ինչպես կարող են նման բան անել տեսախցիկներով հետևիր։
Ստացվում է ինձ ձեռք է առել։ Մնացած ամեն ինչը հերքում է,բայց կոնկրետ այս ապացուցված դեպքում ամուսնուս գոտին էր գողացել իր ամուսնու համար։ Այն մոտ 300 հազար դրամ արժեր։Սա ուտելիք չէ որ մտածես երեխաները սոված էին,սնունդ տարավ առաջին անհրաժեշտության իր չէ,հստակ գողություն է» ասաց Գոհարը Հարցին հնարավոր է այս անգամ էլ է սխալվել նա պատասխանեց որ հիմա նման հավանականություն չկա։«100 տոկոսով վստահ եմ։Ինքն ասում է,որ վերցրել է չի գողացել։Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ աշխատակցին բռնացրել եմ ոչ թե միայն կասկածել եմ։ Ամենավատն այն է,որ միակ ապացուցված դեպքը չէ։
Դու վստահում ես մարդկանց,չես կարող տանն աշխատակից ունենալ ու վազել իր հետևից որ գողություն չանի, մարդն ուղղակի պիտի մաքուր լինի ու գոհ լինի իր աշխատավարձից։Եթե դժգոհ է թող չաշխատի։Ես այս անարդարությունը չեմ կարողանում կուլ տալ ասաց նա ու հավելեց որ սա անպատժելիության արդյունք է։-Մենք էլ միշտ բաց ենք թողել,իմացել են,որ չեն պատժվի չեն խայտառակվի Վատագույն տարբերակը կլինի աշխատանքը կորցնելը։Միաժամանակ ուզում եմ շեշտել որ ես շատ լավ դայակներ եմ ունեցել և ունեմ Թող ոչ ոք չմտածի որ ով իմ տուն է մտել վատն է եղել կամ գողություն է արել»։
Գոհարը հայտնեց որ երեկ էլ բողոք չեն ներկայացրել,սակայն պատմությունն այսօր առավոտյան շարունակվել է։Ըստ նրա ոստիկանություն դիմելն ինքնաբերաբար է ստացվել։«Ոստիկանություն զանգեցի հարցնելու կարող եմ արդյոք առանց մարդու ներկայության ստուգել իր պայուսակը։Զանգեցի օրենքը պարզելու,իրենք եկան ու այս աղմուկը բարձրացավ։Մեզ տարան ոստիկանություն, գողոնը գտան,վերադարձրին։
Մանրամսն սկզբնաղբյուրում