Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել լրագրող,դերասանուհի Արուս Տիգրանյանին պահանջելով հերքել գործարար համբավն արատավորող և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունն այն մասին,որ ՀԴՄ կտրոն տրամադրելուց և հաճախորդին ճանապարհելուց հետո սպասարկողները քամահրանքով են արտահայտվել գնորդի մասին և վիրավորել նրան։ Tert.am Life-ի հետ զրույցում Արուսն ասաց,որ իրեն դատի տալու մասին իմացել է լրատվականներից առայժմ դատարանից համապատասխան ծանուցում չի ստացել սակայն դիմել է փաստաբանի օգնությանը, հիմա առավել մանրամասն ծանոթանում են գրոծին։
Քանի որ ինքս ներկա չեմ եղել,առաջնային աղբյուր չեմ հանդիսանում և չեմ կարող իրենց բառացի ցիտել։Ինֆորմացիան ինձ փոխանցել են այնպես, ինչպես եղել է բնականաբար,ոչ բառ առ բառ։Իմ ընկերուհին՝Եվան իր մայրիկի հետ մտել է վերոնշյալ խանութ Իրենք գնում են կատարել,Եվայի մայրը ՀԴՄ կտրոն է պահանջել՝վերցնելով դուրս է եկել։Աշխատակիցները չեն իմացել,որ Եվան կապ ունի այն կնոջ հետ,ով գնում էր արել։Հետևից շատ տգեղ ձևով են արտահայտվել այդպիսով վիրավորել և՛Եվայի մայրիկին և ամբողջ հարկային համակարգին քանի որ նրանք կարծել են, եթե մարդը ՀԴՄ է ուզում,ուրեմն հարկայինի աշխատակից է։Դեպքից հետո Ինստագրամի մեր էջերում մարդկանց տեղեկացրել ենք միջադեպի մասին,որպեսզի հաճախորդներն իմանան թե որ խանութում ինչպիսի սպասարկում է»,-ասաց Արուսը։
Հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է,որ դրամային փոխհատուցում իրենք չեն պահանջում։Փաստաբանի խոսքով՝մինչ այդ պահանջել են հերքել հրապարակումը,սակայն Տիգրանյանը հերքումը ստացել և չէր հրապարակել դրա համար հայց են ներկայացրել։Անդրադառնալով պահանջին՝Արուսն ասաց.«Ես գործն ամբողջությամբ վստահել եմ մասնագետներին և շատ չեմ խորացել։Իրենք ըստ էության հերքում են պահանջում։Սակայն այս ինֆորմացիան որքան է հերքման արժանի դա պետք է մասնագետները քննեն և ինձ խորհուրդ տան»։
Խանութի ներկայացուցիչներն ասել են, որ ավելի վաղ նրան դիմել են Արուսին հերքման պահանջով․ «Իրենք դիմել են,սակայն ես չեմ արձագանքել։Նախ չհասկացա,թե հստակ ինչ են ուզում ես մասնագիտությամբ լրագրող եմ և գիտեմ,որ հերքումը հստակ ինչ որ տեքստով են պահանջում։Բայց իրենք կոնկրետ բան չեն պահանջել։Ավելի ուշ սկսվեց կորոնավիրուսի թեմաները և ես առանձնապես ուշադրություն չդարձրի դրան։Փաստաբանիս հետ երեկ եմ կապ հաստատել ավելի կոնկրետ հիմա եմ ուսումնասիրում գործը»։
Կազմակերպության ներկայացուցիչը նշել է,որ կան համապատասխան ձայնագրություններ,որոնք փաստում են լավ սպասարկումը Անդրադառնալով դրանց Արուսնն ասաց․«Ես շատ ուրախ կլինեմ,եթե իրենք տրամադրեն տեսանյութեր,որտեղ բարեհամբույր սպասարկում կտեսնենք,որովհետև նման կերպ չեն սպասարկել ու չգիտեմ ինչ են տրամադրելու։Քանի որ Եվայի մայրիկի՝խանութից դուրս գալուց հետո են եղել խոսակցությունները,գուցե իրենք տրամադրեն նյութեր,որտեղ նրա հետ են շփվում,սակայն ամբողջ խնդիրն այն է,որ տհաճ խոսակցությունները եղել են նրա դուրս գալուց հետո։Իմ վրդովմունքը վերաբերվել է ընդհանրապես ՀԴՄ պահանջելու երևույթը ծաղրելուն»։
Խոսելով քայլերի հաջորդականության մասին նա ասաց,որ փաստաբանի հետ խորհրդակցել է,սակայն չի մանրամասնի,թե ինչ են պատրաստվում անել։Փոխարենն ասաց,որ իր վերաբերունքն այս հարցին լրագրողական է․«Այս պարագայում իմ գործողությունն ավելի շատ լրագրողական կլինի։Ես ցանկանում եմ այս թեման մարդկանց շրջանում քննարկվի այն համատեքստում որ ՀԴՄ ուզելը ծիծաղելու կամ վիրավորելու հիմք չէ։Մեր հասարակության համար դա պահանջելը լավ է։Եթե չես պահանջում,մեր տնտեսական վիճակը չի բարելավվի Որքան մարդկանց ծաղրես, որ իրենք այդ կտրոն են ուզում այդքան մարդիկ խուսափելու են պահանջելուց»։