Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր ֆոտոշարք ունի որն իրականացրել է լուսանկարիչ Աննա Սողոյանը։ Մադոննան Սևանի ափին արված ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life-ին ու նշել որ շարքի համար ընտրել են «Մի սեր ծով» խորագիրը։«Ֆոտոշարքն ունի «Մի սեր ծով» խորագիրը,բայց շատերը ֆոտոները տեսնելուց հետո առաջարկեցին «Մի ծով սեր» տարբերակը,որը նույնպես կարող է փոխանցել ֆոտոշարքի տրամադրությունը Ընտրեցինք Սևանի ամենասիրուն ու ամենասպիտակ ափը:
Հագուստի մասով պետք է հնարավորինս մինիմալիստական կերպար ստեղծել որը կարող էր ձուլվել տարածքի հետ» ասաց նա։Մադոննայի կերպարը ֆոտոշարքում գայթակղիչ է սակայն նուրբ պահել է վուլգարության սահմանը։«Ինձ համար չկա հագուստի մեջ«շատ բաց» է հասկացողությունը:Այստեղ շատ կարևոր է,որ արդյունքը լինի գեղեցիկ նրբաճաշակ տեղ-տեղ եթերային:Նույնիսկ ամենափակ հագուստի մեջ կինը կարող է երևալ վուլգար հետևաբար կիսաշրջազգեստի կամ դեկոլտեի խորը բացվածքը չէ,որ որոշում է կերպարի վուլգարությունը»- նկատեղ ոճաբանը։