Շատերը բաժանվում են ապուշ թեմաներով բայց գնալը լուծում չէ Գրիգորի և Հռիփսիմեի ընտանեկան ֆոտոշարքն ու հարաբերությունների բարդ շրջանը

Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանը արտակարգ դրության շրջանը դրական են օգտագործել:Ժամանակը,որն աշխատանքը միշտ խլում էր այս ընթացքում տրամադրել են ընտանիքին ու շատ գոհ են տանը մնալու հնարավորությունից:Եթե շատ ընտանիքներում համատեղ անցկացրած ժամանակը խնդիրներ և վեճեր է առաջացրել Գրիգորն ու Հռիփսիմեն վստահեցնում են՝իրենց ընտանիքը միայն ամրապնդվել է:Արդեն չեն պատկերացնում թե ինչպես են նախկին տեմպին վերադառնալու ու կրկին քիչ ժամանակ անցկացնելու երեխաների հետ:Tert.am Life-ը հյուրընկալվել է նրանց ֆոտոշարք արել և զրուցել ընտանեկան կյանքի մասին

Ամուսնության առաջին տարին ամենաբարդն էր։Գրիգորն ու Հռիփսիմեն ընդարձակ բնակարան ունեն՝մեծ պատշգամբով,որը զրոյից են ստեղծել:Ամուսնությունից հետո սկզբում փոքրիկ բնակարանում են ապրել հետո կարողացել են ստեղծել իրենց անկյունը:Հիշում են որ ամուսնությունից հետո առաջին տարին ամենաբարդն էր իրենց կյանքում:Բարդ էր թե՛ֆինանսական,թե՛իրար հարմարվելու տեսանկյունից:Ասում են՝ առաջին տարին հաղթահարելուց հետո կյանքն իրար հետ ավելի հեշտ է դարձել տարիների ընթացքում այնքան են սովորել իրար,որ հիմա մի հայացքից հասկանում են միմյանց

Այսօր շատերը բաժանվում են շատ ապուշ թեմաներով, բայց յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը:Մենք ունեցել ենք վեճեր այդ պահին տանից դուրս եմ եկել,բայց երբեք չեմ մտածել գնալու մասին:Առհասարակ,վեճից 10 րոպե հետո կարող եմ հանգստանալ Հռիփսիմեի մոտ է դա ավելի երկար տևում» ժպիտով ասաց Գրիգորը «Մեր համատեղ կյանքը շատ հանգիստ է:Մենք այնքան ենք իրար սովորել իրար,որ կես հայացքից հասկանում ենք Հիմա միայն կարող ենք վիճել Ալբերտոյի դաստիարակության հետ կապված ինչ-որ հարցերով Օրինակ Ալբերտոն կարող է ինչ-որ սխալ բան անել,Գոքորը ջղայնանա,ես ասեմ ինչու ես ջղայնանում:Մեկ-մեկ հասկանում եմ որ մենք իսկապես շատ ենք պահանջում Ալբերտոյից,շատ խիստ ենք» ասաց Հռիփսիմեն

Ռոբերտոն երջանկություն է Երկրորդ երեխայի երեք տարեկան Ռոբերտոյի ծնունդը նոր շունչ է տվել նրանց ընտանիքին:Ասում են մինչև փոքրիկի ծնունդը շատ էին զգում տանը ևս մի անդամ ունենալու կարիք:«Հիմա ոչինչ չի պակասում լիարժեք երջանկության համար:Մինչև Ռոբերտոյի ծնունդն ինչ-որ բան պակաս էր Ռոբերտոն ունիկալ երեխա է իրեն մեծի պես է պահում,շատ խելոք է ջիգյարով կարծես,գիտակցի ամեն բան Ալբերտոն այդ տարիքում շատ չարաճճի էր մեզ շատ էր տանջում,չէր քնում:) Ռոբերտոյին ուղղակի վայելում ենք Մեր երազած երեխան է ծնվել՝երջանկություն:Երրորդ երեխայի մասին կմտածենք երբ Ռոբերտոն մի քիչ մեծանա» ասաց Հռիփսիմեն

Գրիգորն էլ նկատեց որ իրենք ուզում էին աղջիկ ունենալ բայց հիմա երջանիկ են,որ հենց Ռոբերտոն է եկել իրենց կյանք.«Միշտ ուզել եմ աղջիկ ունենալ:Հռիփսիմեի երկրորդ հղիության ժամանակ գիտեինք աղջիկ է:Ուշ իմացանք,որ տղա է բայց հիմա երբ ինքը եկել է,երջանիկ եմ որ հենց ինքն է եկել մեր ընտանիք:Եթե Աստված կամենա աղջիկ էլ կունենանք:Մենք կարևորում ենք ոչ թե երեխաների քանակը այլ որակը»:Ֆինանսական լուրջ խնդիրներ առաջացան։Չնայած ամուսիններն ուրախացել են համատեղ ժամանակ անցկացնելու այս հնարավորության համար ստեղծված իրավիճակը ֆինանսական մեծ վնասներ է հասցրել նրանց

Մանրամասն սկզբնաղբյուիրում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика