Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինն օրերս նշել է ծննդյան 20-ամյակը:Նա իր օրն անցկացրել է հայրական տանը քանի որ ՌԴ քաղաքացի է և մոտ դեռ չի կարողանում Ռուսաստանից վերադառնալ Հայաստան:Tert.am Life-ի հետ զրուցում Գուրգենը ասաց,որ ընտանիքների վերամիավորման հատուկ ծրագրի մասին շատ ուշ են իմացել որպեսզի կինը գոնե այդպես վերադառնար Հայաստան.«Մինչև իմացանք այդ մասին,ավարտվեց:Առայժմ Հայաստան գալու ոչ մի տարբերակ չկա,դեռ սպասողական վիճակում ենք»
Գուրգենի խոսքով ձմեռվանից ծրագրեր էր կազմել`կնոջ ծննդյան օրը անմոռանալի դարձնելու համար,սակայն ամեն բան այլ ընթացք ունեցավ.«Առաջին անգամ Իննան ծննդյան օրը պետք է Հայաստանում նշեր հոբելյանական տարիք էր 20-ամյակ:Խնջույք էինք կազմակերպելու,հյուրեր էինք ունենալու նաև արտեկրից:Դեռ մարտից կասկածներ ունինք,որ ամեն ինչ պլանավորվածի պես չի ստացվի բայց հույս ունեինք,որ համաճարակային իրավիճակը կնահանջի:Ստացվեց այնպես,որ նույնիսկ երկուսով չկարողացանա նշել օրը»
Ըստ երգչի`Ռուսաստանում կարանտինը շատ ավելի խիստ է։«Իննան ծննդյան օրը նշել է տանը փակված Հյուրեր չի ունեցել միայն իր ընտանիքի անդամներն են եղել:Շատ էր սպասում այդ օրվան ու,իհարկե մի փոքր տխրեց,բայց այս պայմաններում առավել կարևոր է բոլորիս առողջությունը-ասաց նա ու հավելեց որ հասցրել է Իննային անակնկալ մատուցել։Ծաղկեփունջ ուղարկեցի ինչը բավականին բարդ էր:Ռուստաստանում խուսափում էին առաքում իրականացնել:Մեծ բան չէր բայց դժվարությամբ ստացվեց»
Երգչից հետաքրքրվեցինք ինչպես է ազդել հեռավորությունը իր և կնոջ հարաբերությունների վրա.«Քանի որ մինչև ամուսնությունը մոտ մեկ տարի ինտերնետային շփում ենք ունոցել հեռավորությանն ինչ-որ չափով սովոր էինք:Տարբերությունն այն է,որ նախկինում գնալ-գալու հնարավորություն կար,հիմա`ոչ:Այսպես ինչ-որ չափով վերհիշում ենք այն ընթացքը,երբ դեռ նշանադրված էինք»