Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը հղիության յոթերորդ ամսում է։Քրիստինան փորձում է գեղեցիկ կարգավիճակում լինել ոճային հետևում է ապագա մայրիկների համար նախատեսված նորաձևությանը։Ըստ դերասանուհու՝նման կարգավիճակում կնոջ մոտ հնարավոր է անգամ ճաշակի փոփոխություն լինի,նախապես գնումներ անել չի սիրում ձեռք է բերում այն ինչն այդ պահին հավանում է Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է երկրորդ հղիության ընթացքի,սթրեսի պատճառի,հուզական դառնալու և ավելորդ քաշից չխուսափելու մասին։
Քրիստինայի և ամուսնու՝ռեժիսոր Կարո Նաղդալյանի առաջնեկը Միքայելն է։Դերասանուհին նշեց որ որդուն նոր համալրմանը տրամադրելու կարիք չի եղել։ Բացի այն, որ նա դեռ շատ փոքր է, նաև հասկացող ու մարդասեր է․ «Տղաս շատ-շատ է սիրում երեխաներին Միքայելի պարագայում նախապես հոգեբանորեն տրամադրելու խնդիր,անհրաժեշտություն չենք տեսնում»։Խոսելով երկրորդ երեխայի սեռի մասին դերասանուհին ասաց․«Մեզ համար կարևոր չէ երեխայի սեռը,կարևորն այն է,որ առողջ բալիկ լինի։Մեր փոքրիկի սեռն արդեն գիտենք սակայն դեռ չեմ ցանկանում խոսել այդ մասին»։
Առաջին և երկրորդ հղիությունների ընթացքում զգայական տարբերություններ կան․«Երկրորդ հղիությունն էմոցիաների առումով առաջինից շատ տարբեր է,սակայն իհարկե զգայական սպասումն ու սրտի թրթիռը կան, ինչպես առաջինի դեպքում։Էմոցիոնալ դաշտս փոփոխվում է,սակայն ինձ մոտ դա քմահաճությամբ չի արտահայտվում։Ես ավելի հուզական եմ դառնում այս կարգավիճակում բավականին շուտ եմ հուզվում» Դերասանուհու խոսքով ինչպես նախորդ հղիության ժամանակ,այնպես էլ այս դեպքում,սթրեսի պատճառ կարող դառնալ ավելորդ քաշը։
«Ինչպես մայրանալ պատրաստվող բոլոր կանայք,ես էլ բացառություն չեմ և ավելորդ քաշի խնդիր եմ ունենում Երբեմն այդ գիրությունն ինձ մի փոքր սթրեսի մեջ է գցում։Դա հաղթահարելու համար ես ավելի փոքր չափի հագուստ եմ գնում։Դրանք պահում եմ գիտեմ,որ նիհարելու եմ ու հագնեմ։Գիրանալու սթրեսն այդպես եմ հաղթահարում։Առաջին հղիությանս ընթացքում այդ խուճապն ու սթրեսն ավելի արտահատված էին,քանի որ ես միշտ նիհար եմ եղել,ինձ մոտ առաջին անգամ էր այդ երևույթը։Մոտ 15 կիլոգրամ գիրացել էի։Հետո մարզվեցի և ամեն ինչ տեղն ընկավ։Այս անգամ այդքան չեմ գիրացել։Իհարկե այս ընթացքում ավելորդ քաշն անխուսափելի է -ասաց Քրիստինան ու հավելեց -Փորձում եմ լավ սնվել,քանի որ երեխային սնունդ է պետք և այս պարագայում գիրանալու մասին չեմ մտածում՝ գիտակցելով որ դա ժամանակավոր է»։
Դերասանուհին ասաց,որ այս ընթացքում նախընտրում է հիմնականում հագնել թեթև զգեստներ որովհետև իր կարգավիճակի համար բավականին հարմար են ու գեղեցիկ․«Հղիության ընթացքում հնարավոր է հետևել նորաձևությանն ու լինել ոճային։Եթե միշտ սիրել ես նորաձևությանը հետևել այս ընթացքում ոչինչ չի փոխվի Կարծում եմ՝նորաձևությունը յուրաքանչյուրի համար այն է,ինչն իրեն համապատասխանում ու սազում է։Կան մարդիկ որոնք ընկնում են նորաձևության հետևից և ընտրում այնպիսի հագուստ,որը թրենդային է սակայն իրենց ոճին չի համապատասխանում և հարմար չէ։Մարդը պետք է կրի իր բնավորությանն ու կազմվածքին համահունչ հագուստ։