Հասարակության կարծիքն ինձ համար մեծ նշանակություն ունի Ծովինար Մարտիրոսյանը՝ ընտանիքի անդամների քննադատության, գեղեցիկ երևալու բարդույթը հաղթահարելու և չհասկացված լինելու անհանգստության մասին

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն այժմ նկարահանվում է Փափուկ խաղալիք սիթքոմում և «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում Ըստ դերասանուհու միաժամանակ երկու տարբեր նախագծում իրարից շատ տարբեր կերպարներով ներկայանալն անչափ կարևոր է։Ծովինարը նշեց որ ունեցել է չհասկացվելու և չսիրվելու անհանգստություն սակայն ամեն ինչ հաջողվում է,երբ աշխատանքը պատասխանատվությամբ ես կատարում։ Վերջին շրջանում բարդույթներից ազատվելու,քննադատություններն առավել հանգիստ տանելու և միաժամանակ տարբեր կերպարներով ներկայանալու բարդ կողմերի մասին Ծովինարը պատմել է Tert.am Life ին։

Միաժամանակ և հումորային և դրամատիկ կերպարներով ներկայանալը բարդ է,սակայն բացասական կողմեր չունի։Բազմապրոֆիլությունը դերասանի համար շատ արդյունավետ է։Ես այն երջանիկներից եմ որոնք կարիերայի ընթացքում հնարավորություն են ստացել իրարից ծայրաստիճան տարբեր կերպարներով լինել էկրանին։Ստեղծագործական կյանքում միշտ եղել են այդ տարբերությունները,աշխատել ու աշխատում եմ կերպարները հնարավորինս բնական տեղ հասցնել։Հեռուստադիտողների արձագանքներից միշտ էլ կարելի է հասկանալ հավատացել են ստացվել է հաջողել ես։Չհասկացված ու չսիրված լինելու վախը բոլորս ունենք» ասաց Ծովինարը։

Դերասանուհին ժպիտով նկատեց,որ «Սիրուն Սոնա» նախագծում իր կերպարը բավականին դրամատիկ է այս դեպքում պետք է միաձուլվի գյուղական միջավայրի հետ։Երեխաների հետ միայնակ մնացած կնոջ զգացմունքայնությանը,հաջորդում է Փափուկ խաղալիք սիթքոմում թեթև հումորային,բամբասկոտ ու քաղքենի կնոջ խառնվածքը։«Իսկապես շատ տարբեր էմոցիաներ են պետք երկու հերոսներին էլ ճիշտ տեղ հասցնելու համար Անընդհատ պետք է աշխատես,որ մի կերպարից լիարժեք ազատվես ու անցնես մյուսին։Օրերս հեռուստացույցի ալիքներն էի փոխում ու տեսա որ «Դեպի երազանք» նախագիծը կրկին եթերում է։Սա էլ ինձ ուրախացրեց որովհետև հիմա էկրանին երեք իրարից շատ տարբեր կերպարներով եմ»,-ասաց Ծովինարը։

Սիրուն Սոնա նախագծում Ծովինարի կերպարն առանց շպարի է։Էկրանին տգեղ չերևալու բարդույթը դերասանուհին հաղթահարել է։Ըստ նրա պետք է բավականին երկար ճանապարհ անցներ,որպեսզի հաղթահարեր գեղեցիկ լինելու կամ շահավետ դիտակետից հեռուստադիտողներին ներկայանալու բարդույթը․ «Իհարկե կադրի գեղագիտությունը պահելով դու չպետք է մտածես գեղեցիկ կամ տգեղ լինելու մասին։Կա խնդիր դու պետք է լինես հնարավորինս բնական ու անկեղծ մտածես քո կերպարի նրա ապրումների ու բնավորության մասին։Եթե դու էկրանին ես աղքատ կնոջ կերպարով,թանկարժեք հեռախոսով չես կարող եթերում լինել։Նման դեպքեր լինում են մեր հեռուստատեսային իրականության մեջ սակայն դա ճիշտ չէ»։

Ծովինարը ժպիտով ասաց որ հեռուստադիտողներն իրեն տարիներ շարունակ տեսնում են և արդեն գիտեն,թե ինքն իրականում ինչ տեսք ունի․Չեմ վախենում տգեղ երևալուց ես այն դերասանուհիներից եմ,որոնք բնականության հետ հաշտ են չունեն առանց դիմահարդարման էկրանին լինելու խնդիր։Անշուշտ այս մտքին հասնելու համար ինձ պետք էր ճանապարհ անցնել,տարբեր այլ փորձառությունների հետ ձեռք բերել նաև մասնագիտական մեծ փորձ։Հանդիսատեսն ու հեռուստադիտողը քեզ ճանաչում են,ու դու ներքին վստահություն ես ունենում,որ նրանք քեզ գիտեն այնպիսին,ինչպիսին կաս։Ծիծաղելի է մտածել որ դու կարող ես մարդկանց ինչ-որ բանով զարմացնել,առավել ևս գեղեցկությամբ։Իմ արտաքինն ինձ լիովին դուր է գալիս։Ես փոքրիկ կնճիռներ ունեմ որոնք շատ-շատ եմ սիրում քանի որ դրանք խորհրդանշում են անցածս ճանապարհը։Տարիքս էլ եմ շատ սիրում և հեռուստադիտողներիցչեմ թաքցնում։Վերջերս հասկացա որ անհապաղ պետք է ազատվել բարդույթից՝լինելով համահունչ ինքդ քո և կերպարիդ հետ»։

Չնայած արտաքնի հետ կապված ընկալումները դերասանուհուն չեն հետաքրքրում,քանի որ կարևորում է մասնագիտական որակով աշխատանքը մյուս բոլոր դեպքերում նա անչափ կարևորում է հասարակության կարծիքը․«Ես մարդկանց կարծիքը հաշվի առնող եմ որովհետև ապրում եմ հասարակության մեջ։Հասարակության կարծիքն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։ Ամեն դեպքում կարևոր է որ կյանքդ ապրես օրինակելի»։Քննադատությունների հետ ևս դերասանուհին հաշվի է նստում։Ասում է՝ժամանակին բավականին բուռն է արձագանքել տարբեր տեսակետներին․«Կար ժամանակ,երբ քննադատությունները սրտիս մոտ էի ընդունում ու մտածում,թե դրանք երբեք տեղին չեն լինում։Սակայն փորձ ձեռք բերելով՝ խոհեմաբար ես մոտենում դրանց տարբերում առողջ քննադատությունն անառողջից,դու գիտես որտեղ սխալվեցիր և մարդիկ ինչի մասին են խոսում։Քննադատություններին պետք է դիմանալ եթե կարիք կա նաև մտածել դրանց ուղղությամբ»։

Մանրամսն սկզբնաղբյուրում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика