Վերջին ամիսներին շատ աղջիկներ սովորեցին իրենց խնամքն ապահովել տան պայմաններում։Մոդելներ Լիլիթ Մարտիրոսյանն ու Լյուսի Հայրապետյանը Tert.am Life-ին պատմել են տան պայմաններում մաշկը խնամելու իրենց տարբերակների մասին։«Թոփ մոդել Հայաստան 2015»,«Միսս մոլորակ 2015»,«Միսս երկրագունդ 2017» տիտղոսակիր Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով իր առավոտը սկսվում է մրգային կամ բանջարեղենային սմուզիով, քանի որ հետևում է քաշին
Հաշվարկում եմ,թե ինչքան վիտամիններ եմ ընդունում: Արդեն գիտեմ,թե որ սննդամթերքը որքան կալորիա է պարունակում նույնիսկ կշռելու կարիք չի լինում:Իմ դիետիկ ուտեստները ես և մայրս ենք պատրաստում ասաց նա և հավելեց,որ կարանտինի ընթացքում քաշի ավելացում չի ունեցել։Նույնսիկ մի փոքր նիհարել եմ Շոկոլադների մեծ տեսակներ վաղուց հանել եմ իմ սննդակարգից Տեսնում եմ որ այս ընթացքում շատերը արված նյարդերը հանգստացնելու նպատակով չարաշահում են քաղցրեղենը,բայց ինձ մոտ այդպես չէ:Այս ընթացքում տագնապի զգացում չեմ ունեցել,ուղղակի անհարմար և անսովոր էր այդքան երկար տանը նստելը
Մաշկի խնամքի հարցում Լիլիթը հարցում մեծ տեղ է տալիս բնական միջոցներին։«Սիրում եմ կաթի և մեղրի խառնուրդով դիմակներ նաև ավոկադո եմ օգտագործում թե՛սննդակարգում,թե մաշկի խնամքի համար:Մազերս կոկոսի յուղով եմ խնամում որ փափուկ լինեն Սակայն եթե սխալ սնվեմ և չմարզվեմ,ոչ մի խնամքի միջոց չի օգնի» ընդգծեց նա։Մոդել Լյուսի Հայրապետյանի համար ևս մարզումները առաջնային տեղում են.Այնպես չէ որ ստիպված եմ սպորտով զբաղվում այն ինձ համար արդեն ապրելակերպ է դարձել Քանի որ վերջին ամիսներին մարզասրահները փակ էին,մարզվել եմ բացօթյա տարածքներում,հեծանիվով զբոսանքների եմ գնացել