Համացանցում լուրեր են շրջանառվում,որ դերասանուհի Իննա Խոջամիրյանն ու դերասան Զիրոյանը նշանվել են,քանի որ երկրպագուներն Ինստագրամի ուղիղ եթերներից մեկի ընթացքում մատանի են նկատել դերասանուհու ձախ ձեռքի մատնեմատին։Tert.am Life-ի հետ զրույցում Իննան ժպիտով արձագանքեց այս լուրերին․«Հասկանում եմ,որ տանը մնալը և կարանտինային պայմանները յուրաքանչյուրիս վրա իրենց ազդեցությունն են ունենում այն էլ յուրովի, բայց չեմ կարծում,որ դա առիթ է հիմա էլ տանը նստած քննարկել՝ում մատին կամ հագին ինչ կա»։
Իննան նշեց, որ մատանին շփոթմունք է առաջացրել,ինքն ուղղակի մատանիների սիրահար է։«Խոստանում եմ հաջորդ ուղիղ եթերիս ժամանակ բոլոր մատներիս մատանիներ կրել՝հավանական շփոթմունքից ասեկոսեներից զերծ մնալու համար»։Հիշեցնենք,որ Իննայի և Զիրոյանի սիրավեպի մասին խոսակցությունները սկսվեցին «Երկուսով» հեռուստասերիալի առաջին եթերներից հետո Խոսակցությունները նոր թափ ստացան երբ համացանցում տարածվեցին Միացյալ Նահանգներում նրանց համատեղ լուսանկարները ձեռք ձեռքի բռնած։ Ավեի ուշ դերասանուհին «Միքս շոու» հաղորդման ընթացքում հաստատեց, որ տարածված լուսանկարում ինքն ու Զիրոյանն են,սակայն իրենց վերագրվող սիրավեպը նրանք նախընտրում են չմեկնաբանել։