Դա ամենաթանկ նվերն է որ երբևէ կարող էի ստանալ Լեռնիկ Հարությունյանը դստեր հուզիչ անակնկալի և 39 ամյակի մասին

Դերասան Լեռնիկ Հարությունյանն այսօր նշում է ծննդյան 39-ամյակը։Իր տարիքին դերասանը փիլիսոփայորեն է մոտենում այս տարիները նրան սովորեցրել են երբեք ոչնչից չկառչել գնալ առաջ անել այն ինչ պետք է արդյունքում ամեն ինչ կլինի իր ճիշտ ժամանակին

Tert.am Life-ի հետ զրուցում Լեռնիկն ասաց որ այս տարի ինչպես վերջին մի քանի տարիներին տարեդարձն անցկացնելու է աշխատանքային միջավայրում ապա ժպիտով հավելեց որ գործընկներն իրեն անակնկալ են խոստացել։«Տարեդարձիս օրվա հետ կապված մեծ կամ զգացմունքային բաներ ասել չեմ կարող հատկապես տոնելուն մեծ նշանակություն չեմ տալիս երբեք չեմ տվել

Ընտանիքս ու ընկերներս են հիշեցրել,որ այն համընկնում է կարանտինի հետ ինքս չէի կենտրոնացել օրվա վրա։ Երբեք նախապես ծրագրեր չեմ կազմում թե օրն ինչպես պետք է անցկացնեմ գուցե, դրանից է,որ այն ամեն տարի շատ լավ,դրական ու հետաքրքիր է անցնում։Ընտանիքս կինս դուստրս ինձնից անհամեմատ ավելի ուրախ ու երջանիկ են սպասում այս օրվա։Իհարկե դա հաճելի է որովհետև իմ փոխարեն իրենք են ապահովում տոնական տրամադրությունը ասաց Լեռնիկը

Դերասանը հուզված պատմեց 10-ամյա դստեր անակնկալի մասին․«Աղջիկս ինձնից տաղանդավոր է։Երեկ ասաց որ իրեն իմ լուսանկարներից մեկը տամ։Կարծեցի մի տեղ օգտագործելու է անկեղծ եմ ասում չէի սպասում որ առավոտյան ինձ իմ դիմանկարը կնվիրի Այն ինքնուրույն էր նկարել։Դա ամենաթանկ նվերն է,որը ես կարող էի երբևէ ստանալ։Աղջիկս մեզ շատ է ուրախացնում

Կյանքի գերագույն ձեռքբերումը դերասանը համարում է իր ընտանիքը։Խոսելով օրվա խորհրդի և կյանքն այսօր վերնայելու մասին Լեռնիկն ասաց․«Արդեն դադարել եմ այս կյանքում ինչ-որ բանից տխրել։Ես միշտ երջանկանում եմ իմ ունեցածով։Եթե խոսեմ ստեղծագործական կյանքի մասին ըստ իս բավականին ձեռքբերումներ ունեմ։Ինձ ճանաչողներն էլ կփաստեն ես գուցե ծրագրեմ ինչ-որ բան սակայն երբեք որևէ մտքից չեմ կառչում։Իմ կարիերայից ու զբաղվածությունից իսկապես գոհ եմ։Ամեն ինչ ինքնահոսով լինում է ուղղակի պետք է անել այն, ինչ անում եք անել լավ առաջ գնալ:Կստացվի լավ չի ստացվի ոչինչ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика